«Ռուսթավի-2» հեռուստաալիքի PostScript հեղինակային հեռուստահաղորդման եթերում Պուտինին հայհոյած հաղորդավար Գեորգի Գաբունիան երկու ամսով հեռացվել է աշխատանքից: Այս մասին ասվում է հեռուստաալիքի կայքում:
Նման որոշում է ընդունել հուլիսի 7-ին «Ռուսթավի-2»-ի ինքնակարգավորվող մարմինը`կարդալով Գաբունիայի տեքստը, որը գրվել է որպես ներածություն:
«Ինքնակարգավորվող մարմնի որոշման համաձայն՝ լրագրող Գեորգի Գաբունիայի աշխատանքը երկու ամիս ժամկետով կասեցվել է, այդ սահմանափակումը վերաբերում է այն բոլոր ծրագրերին, որոնք նա պատրաստում և / կամ որոնց մասնակցում է»,- ասված է հեռուստաընկերության եթերում: Որոշման ամբողջական տեքստը խոստանում են ավելի ուշ հրապարակել: