Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Ի՞նչ է լինելու Փաշինյանից հետո․ ահա, թե որն է հարցը

Մեր քաղաքական համակարգում շարունակվում է պրիմիտիվ դիսկուրսը «սևերի» ու «սպիտակների», «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների» հակադրության թեմայով, ինչը, անշուշտ, խանգարելու է կենսունակ քաղաքական համակարգ ու որակապես նոր տնտեսություն ստեղծելու ջանքերին։ Մեզանում պրիմիտիվ ընկալում կա, թե ռեստավրացիան նախկին համակարգի կամ դրան մաս կազմող գործիչների ու ուժերի մեխանիկական վերադարձն է։

Այս կարծիքը մոլորություն է, որը, սակայն, միտումնավոր կամ պրոֆեսիոնալ անկարողության պատճառով պրոպագանդվում է իշխանության կողմից։ Բանն այն է, որ եթե իշխանությունը չի ունենում ապագայի, զարգացման տեսլական, դիմում է պրիմիտիվ հնարքի՝ նախկինների կերպարի դեմ կոնսոլիդացնում է հասարակությանը, այլ խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական կոմֆորտը գտել է նախկին համակարգի դեմ պայքարի ռեժիմում՝ ակամայից նպաստելով վերջինիս քաղաքական սուբյեկտությանը։ Սակայն հետխորհրդային շրջանի շատ երկրների փորձը ցույց է տալիս, որ հնի ռեստավրացիան շատ ավելի խորքային գործընթաց է ու կարող է տեղի ունենալ՝ առանց քրեաօլիգարխիկ համակարգի նշանային դեմքերի վերադարձի։ Խոսքը, տվյալ պարագայում, համակարգային տրամաբանության, վարքագծի, մենթալիտետի, հարաբերությունների ռեստավրացիայի մասին է։

Եթե չկա որակյալ կառավարում, արդյունավետ բազմաֆունկցիոնալ քաղաքական համակարգ, տնտեսական էֆեկտիվ քաղաքականություն, դիսկուրս ապագայի շուրջ, հեղափոխության անշրջելիությանը չեն կարող նպաստել անգամ կոռուպցիայի դեմ պայքարը կամ վեթինգը։

Հեռու չգնանք, ուսումնասիրենք Ուկրաինայի փորձը։

Թվում էր՝ 2014-ի Մայդանից հետո այս երկիրը այրել է անցյալին վերադառնալու բոլոր կամուրջները։ Հիշո՞ւմ եք՝ հեղափոխությունից հետո Ուկրաինայում ինչպիսի մասսայական պայքար էր սկսվել կոռուպցիոներների դեմ․ այնտեղ «թավիշի» փոխարեն գործի էին դրվել աղբամանները, որոնցում հայտնվում էին կոռուպցիոներ պաշտոնյաները, ընդ որում՝ նրանցից շատերը գերադասում էին գործ ունենալ ոստիկանության հետ՝ խուսափելու համար քաղաքացիական ակտիվիստների հետ «առերեսումից»։

Ուկրաինայում 2014-ի աշնանը ընդունվել էր նաև վեթինգի մասին օրենքը, որը պաշտոնապես կոչվում է «Իշխանության զտման մասին» օրենք ու ենթադրում է լյուստրացիա բոլոր այն պաշտոնյաների ու չինովնիկների հանդեպ, ովքեր մասնակից են եղել Յանուկովիչի իշխանությանը։ Այլ խոսքով՝ Ուկրաինայում չէին սահմանափակվել միայն դատական համակարգով ու շեշտը դրել էին տոտալ վեթինգի վրա։ Էլ չեմ ասում այն մասին, որ Ուկրաինայում, ի տարբերություն հետհեղափոխական Հայաստանի, ռուսական կայսրության հետ «պորտալարը» կտրվեց շատ հստակ․ այս տարվա փետրվարին Ռադան սահմանադրական փոփոխություններ կատարեց, որոնցով ամրագրվեց ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ռազմավարական կուրսը։

Սակայն բավական էր, որ նախագահական ընտրություններում Պետրո Պորոշենկոն պարտվի հումորիստ Վլադիմիր Զելենսկուն, որպեսզի Ուկրաինայում առաջանա հին համակարգի ռեստավրացիայի վտանգ, ընդ որում՝ խոսքն այն մասին չէ, որ Յանուկովիչը կարող է վերադառնալ Ուկրաինա, առավել ևս զբաղեցնել բարձրաստիճան պաշտոն։ Պարզվեց՝ հեղափոխության անշրջելիության որոշակի երաշխիք ստեղծել են ոչ թե ինստիտուցիոնալ փոփոխությունները, այլ Պորոշենկոյի գործոնը։ Այլ խոսքով՝ Պորոշենկոն ոչ թե հեղափոխության գարանտ է, այլ տապալել է հեղափոխության օրակարգը, ու ընդամենը նախագահի փոփոխությունը ազդակ դարձավ, որ քաղաքականություն ու տնտեսություն վերադառնան Կոլոմոյսկու կամ Մեդվեդչուկի կարգի օլիգարխները, իսկ ՍԴ-ում վիճարկվի վեթինգի կամ լյուստրացիայի մասին օրենքի սահմանադրականությունը։

Այլ խոսքով՝ Մայդանի ծնունդ Պորոշենկոյի իշխանության ոչ էֆեկտիվ կառավարումը չի հանգեցրել հեղափոխության արժեքների կապիտալիզացիային, ինչի հետևանքով Ուկրաինայի հասարակությունը չունի դեմոկրատական այլընտրանքի հնարավորություն, ու առաջացած վակուումը լրացնում են մարդիկ, որոնք իրենց արժեհամակարգով ու վարքագծով ասոցացվում են նախկին համակարգի հետ։

Նույն ճանապարհով գնում է Հայաստանի գործող իշխանությունը՝ մսխելով հեղափոխության օրակարգը, երկիրը ներքաշելով անցյալի դիսկուրսի մեջ ու ոչնչացնելով ժողովրդավարության անշրջելիության ինստիտուցիոնալ հիմքերը։ Ոչ մի երաշխիք չկա, որ առանց ժողովրդավարության ամրապնդման ինստիտուցիոնալ հիմքերի՝ Նիկոլ Փաշինյանը միշտ հավատարիմ կմնա օրինական ընտրությունների ինստիտուտին, կամ օրինական ընտրություններով Փաշինյանին չի փոխարինի մեկը, որի համար դեմոկրատիան կամ հեղափոխության օրակարգը ոչինչ չեն նշանակում։

Ահա, թե ինչու հենց այսօրվանից էական է դառնում հարցը, թե ի՞նչ է լինելու Փաշինյանից հետո։ Էական է դառնում, որովհետև Հայաստանում չկա դեմոկրատական այլընտրանք։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում