Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել է Toyota-ի վարորդ Սողոմոն Հակոբյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Վարորդը ձերբակալվել է 242-րդ հոդվածի 3-րդ մասի կասկածանքով, այն է՝ երկու կամ ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելը: