Thursday, 28 03 2024
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին

Պուտինը անտեսո՞ւմ է Երևանի ձայնը, թե՞ խաղն ավելի լայն կարող է լինել

ՌԴ նախագահ Պուտինը Պետդումային է ներկայացրել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի վերաբերյալ օրենսդրական փաթեթը, որը ենթադրում է կազմակերպության նկատմամբ հետաքրքրության դեպքում դիտորդի կարգավիճակի սահմանում՝ ՀԱՊԿ Խորհրդի հավանությամբ: Այդ օրենսդրական փաթեթի մշակման մասին հայտնի էր վաղուց, իսկ ՌԴ արտգործնախարար Լավրովն էլ մի առիթով հայտարարել էր, որ հարցը քննարկվել է նաև ՀԱՊԿ շրջանակում:

Ինչ տեսակետ ունեն ՀԱՊԿ անդամները այդ նախաձեռնության վերաբերյալ՝ հստակ պարզ չէ: Հատկապես խոսքը Հայաստանի մասին է, քանի որ կան տարբեր գնահատականներ առ այն, որ դիտորդի կարգավիճակի սահմանումը Ադրբեջանի և Թուրքիայի համար է: Համենայնդեպս, իրավիճակի վերլուծության և եզրահանգումների զգալի մեծամասնությունը բերում է դրան, որ ՀԱՊԿ հանդեպ հետաքրքրություն կարող են ցուցաբերել Անկարան և Բաքուն՝ զգալիորեն ընդհանուր և միաժամանակ նաև որոշակիորեն տարբեր շարժառիթներով: Դրանք իհարկե մանրամասն քննարկման առիթ են, նաև դրանց իրատեսականությունը, սակայն նաև ակնառու է, որ Բաքուն, օրինակ, տարբեր մակարդակներում մի քանի անգամ շոշափել է ՀԱՊԿ հանդեպ հետաքրքրության հարցը՝ արցախյան հարցի ադրբեջանանպաստ դիրքորոշման համատեքստում: Այսինքն՝ «բանաձևը» պարզ է՝ Ռուսաստանն ու ՀԱՊԿ մյուս անդամները Հայաստանին ճնշում են տարածքները հանձնելու հարցում, դրա դիմաց Բաքուն համալրում է ՀԱՊԿ-ը:

Գայթակղիչ է դա Ռուսաստանի համար, թե ոչ՝ սա էլ իհարկե միարժեք հարց չէ: Բայց որ Մոսկվան դեմ չէ ինքն էլ խաղալ այդ խաղը՝ աներկբա է, և դրա մասին է վկայում Պուտինի նախաձեռնությունը:

Ամբողջ հարցն այն է, թե Հայաստանն ինչպես կարող է հավանություն տալ Թուրքիայի և Ադրբեջանի անգամ դիտորդությանը՝ մենք չենք խոսում առավել ևս անդամության մասին: Այստեղ արդեն չափազանց դժվար է գտնել Հայաստանի շահից ու անվտանգությունից բխող որևէ սխեմա, որի մեջ կարող է տեղավորվել՝ ողջախոհության շրջանակում իհարկե, Ադրբեջանի կամ Թուրքիայի դիտորդությանը հավանություն տալու Երևանի որևէ քայլ:

Ըստ այդմ՝ եթե Պուտինի նախաձեռնությունը Բաքվի կամ Անկարայի համար է, ապա առնվազն հարց է առաջանում, թե նա ինչ է մտածում Երևանի դիրքորոշման մասին: Եթե այդ դիրքորոշումը շրջանցվելու է, ապա սա ուղղակի կնշանակի, որ Երևանը դուրս են թողնում ՀԱՊԿ-ից, և սա կլինի ուղղակի սկանդալային զարգացում: Կա՞ այդպիսի հնարավորություն:

Այն, որ ՀԱՊԿ-ն անկաշկանդ արհամարհել է Հայաստանի շահը՝ նորություն չէ, բայց դա արդեն բացարձակապես այլ մակարդակ կարող է լինել, եթե դիտորդի կարգավիճակը որոշվի առանց բոլոր անդամների հավանության: Կա՞ արդյոք երրորդ տարբերակ, որ Պուտինի նախաձեռնությունը «պրոֆիլակտիկայի» համար է, ոչ թե կոնկրետ որևէ պետության: Այստեղ իհարկե հարց է, թե էլ ո՞ւմ կարող է հետաքրքրել ՀԱՊԿ-ը:

Մյուս կողմից՝ տեսականում պետք չէ բացառել նաև իրադարձությունների այնպիսի զարգացում, որը կպարունակի բոլորովին այլ կոնֆիգուրացիա, այդ թվում՝ Հայաստանի համար հնարավորությամբ: Համենայնդեպս արձանագրենք, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն էլ իր հերթին է շատ հստակ դրել խնդիրը, որ ՀԱՊԿ-ում պետք է հաշվի առնվեն բոլորի, այսինքն՝ նաև Հայաստանի շահերը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում