Այսօր, հուլիսի 8-ին վիճաբանություն-ծեծկռտուք-կրակոց է հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Արմեն Զաքարյանն ու Նորայր Թադևոսյանը Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում կանխել են վիճաբանություն-ծեծկռտուքը։
Ինչպես հայտնում է .shamshyan.com-ը, Ճանապարհային ոստիկանները ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ նշված փողոցում ավտոկայանի մոտ մի քանի քաղաքացիներ իրար հետ վիճում են և միմյանց փոխադարձ հարվածներ հասցում։
Ճանապարհային ոստիկանները, ճիշտ կողմնորոշվելով, նրանցից 3-ին վնասազերծել են, որոնցից 1-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոց է արձակել։
3 հոգու բերման են ենթարկել Ոստիկանության Աշտարակի բաժին։
Աշտարակի բաժին է տեղափոխվում նաև INFINITI մակնիշի 36 AM 794 համարանիշի ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվում են արնանման հետքեր։ Իսկ մյուս ավտոմեքենան դիմել է փախուստի։
Դեպքի վայրում նույնպես հայտանբերվել են արնանման հետքեր։
Փաստի առթիվ Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։