ԱՄԷ-ի բնակչությունը զգալիորեն ծեր է, ինչը բացատրվում է առողջապահական համակարգի բարելավմամբ: Այդ առնչությամբ կառավարությունում մտածում են կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին: Ինչպես գրում է National թերթը, ավագ սերունդը միաժամանակ հավելյալ նպաստներ կստանա:
Թերթի տվյալներով՝ մինչև 2017 թվականը ԱՄԷ-ում տարեց մարդկանց թիվը կաճի 6 տոկոսով, իսկ մինչև 2023 թվականը՝ ևս 11 տոկոսով: «Բնակչության այդ մասը պետք է ինտեգրվի հասարակությանը,- թերթին հայտնել են կառավարությունում:-Մենք ծրագրում ենք նրանց ապահովել ակտիվ ծերությամբ»:
Էմիրություններում թոշակի անցման ֆիքսված տարիք չկա: Մարդիկ թոշակի են անցնում 25 տարվա աշխատանքից հետո, իսկ թոշակը կազմում է վերջին աշխատավարձի չափի 80 տոկոսը:











































