Saturday, 20 04 2024
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան

Խոսքից գործին անցնելու ժամանակը. ԵՄ-ն կարող է առանց դրա ապրել ու զարգանալ, Հայաստանը՝ ոչ

Հուլիսի 10-ին Հայաստան կժամանի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Նույն օրը տեղի կունենա նրա և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս։

Դոնալդ Տուսկին կընդունի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Վարչապետ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահը միասին կայցելեն Երևանի Եվրոպայի հրապարակ:

https://media.am/sites/default/files/story_gallary/2017/04/04/boris-navasardyan.jpg

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանն ուղղված զարգացումների մասին՝ նկատեց. «Կարծում եմ՝ վավերացման առումով կարելի էր ակնկալել, որ որոշակի ձգձգումներ կլինեն՝ հաշվի առնելով, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում ԵՄ անդամ երկրներում։ Այն կարծիքը, որ Եվրամիության խորհրդարանի ընտրությունները ազգային խորհրդարանների վրա չեն ազդում, հիմնավորված չէ։ Ամեն դեպքում և՛ ազգային խորհրդարանները, և՛ ԵՄ անդամ երկրների քաղաքական կուսակցությունները ներգրավված էին այդ գործընթացների մեջ, և դա նշանակում է, որ այլ հարցերի համար իրենց կողմից բավարար ուշադրություն լինել չի կարող»։

Նավասարդյանի դիտարկմամբ՝ վավերացման գործընթացում որոշակի դադարը ինչ-որ տեղ բնական և օրինաչափ է. «Երբ որոշվեն բոլոր հիմնական հարցերը՝ կապված Եվրամիության նոր ղեկավարության հետ, և խորհրդարանը սկսի աշխատել, նաև այն ազգային խորհրդարանները, որոնք դեռ չեն վավերացրել համաձայնագիրը, ավելի ակտիվ գործողությունների կանցնեն»։

Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների առաջնահերթություններին, Բորիս Նավասարդյանը նշեց. «Այստեղ հիմնականը երկու կողմից էլ խոսքից գործին անցնելն է, ավելի շատ՝ բնականաբար Հայաստանի կողմից։ Նկատի ունենանք, որ Եվրամիությունը կարող է ապրել առանց Հայաստանի հետ համաձայնագրի ակտիվ իրականացման, բայց Հայաստանն առանց այդ բարեփոխումների արդյունավետ ճանապարհով գնալ չի կարող։ Հենց Հայաստանի կառավարությունն առաջին հերթին պետք է նախաձեռնող լինի այն բոլոր ծրագրերին ու դրույթներին, որոնք ներառված են համաձայնագրում։ Հայաստանը պետք է պրակտիկ առաջարկություններով, պրակտիկ նախաձեռնություններով հանդես գա ու ի վերջո սկսի համաձայնագրի եռանդուն իրականացումը»։

Արդյոք Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի նոր իշխանությունները համարո՞ւմ են մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, և արդյոք Հայաստանում ներքին իրավիճակի քիչ թե շատ կայունացումից հետո պե՞տք է սկսենք նաև արտաքին այս ուղղությամբ աշխատանքներ՝ դիտարկումներին ի պատասխան Բորիս Նավասարդյանն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ ներքին քաղաքական իրավիճակի կայունացումը երբեք չպետք է խանգարի համաձայնագրի իրականացմանը, քանի որ այն քայլերը, որոնք կարող էր անել գործադիր իշխանությունը դեռ մինչև խորհրդարանական ընտրությունները, այնպիսին էին, որ իրենց որևէ այլ զարգացումներ չպետք է խանգարեին։ Մանավանդ որ խոսքը առաջին փուլի մասին է՝ ծրագրերի մշակման, ճանապարհային քարտեզի մշակման ու կոնկրետ ուղղություններով երկկողմանի պայմանավորվածությունների մասին։ Այստեղ ո՛չ խորհրդարանական ընտրությունները, ո՛չ դատական իշխանությունների հետ խնդիրները չպետք է խանգարեին՝ մանավանդ որ կառավարությունը պետք է պատրաստ լինի աշխատել այնպիսի ռեժիմում, երբ միշտ արտաքին ու ներքին քաղաքական մարտահրավերներ լինելու են։ Այդ մարտահրավերները չպետք է խանգարեն կանոնավոր կառուցողական աշխատանքի իրականացմանը։ Եթե սկսեն խանգարել, մենք կարող ենք ընդհանրապես դադարել խոսել բարեփոխումների մասին և մեր բոլոր երազանքները և սպասելիքները կյանքի փոփոխության հետ կապված մոռանալ։ Այս ռեժիմում աշխատելու կարողությունն այսօր այն հիմնական խնդիրն է, որ ունեն մեր իշխանությունները։ Նրանք պետք է դա հասկանան»։

Ըստ մեր զրուցակցի՝ որքան էլ մեր հասարակությունը ներողամիտ է հստակ քայլերի բացակայության նկատմամբ, այդ համբերությունն իր սահմաններն ունի. «Մարդիկ ուզում են տեսնել փոփոխություններ, ու կառավարությունը պետք է այդ փոփոխություններն իրականացնելու իր կարողությունները ցույց տա ամեն օր»։

Արդյոք կա՞ն Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին խոչընդոտող արտաքին գործոններ, և արդյոք այժմ Ռուսաստանը դրանց շարքո՞ւմ է՝ հարցին ի պատասխան Բորիս Նավասարդյանն ասաց. «Խոչընդոտող հանգամանքներ կան և միշտ կլինեն։ Եվ դա ոչ միայն Ռուսաստանն է, այլև ընդհանուր Եվրասիական տնտեսական միությանը մեր մասնակցությունն է, որը նաև չի նպաստում Եվրամիության հետ մեր հարաբերությունների խորացմանը։ Դա նաև Եվրամիության ներսում այն խնդիրներն են, որոնք կարող են որոշակի խոչընդոտ լինել Հայաստանի հետ համաձայնագրի իրականացման և ընդհանրապես երկկողմանի հարաբերությունների համար։ Բայց պետք է նորից կրկնեմ՝ կյանքում դժվարություններ ու խոչընդոտներ միշտ լինում են, և կառավարությունը հենց նրա համար է, որ կարողանա այդ դժվարությունները հաղթահարել»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում