«Շիրակ» ֆուտբոլային ակումբը նոր ձեռքբերումներ կատարեց ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Գյումրին ներկայացնող թիմի կազմն են համալրել կիսապաշտպան Էդգար Մալաքյանը և սերբ պաշտպան Բոգդան Միլիչիչը: Ֆուտբոլիստների հետ կնքվել են մեկամյա պայմանագրեր:
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 2018/19 մրցաշրջանում Գյումրու «Շիրակ»-ը մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց միայն 7-րդ հորիզոնականը: