Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմը իր պատմության մեջ 9-րդ անգամ նվաճեց Copa America-ն:
Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում կայացած գավաթի խաղարկության եզրափակչում մրցեցին Բրազիլիայի և Պերուի ընտրանիները: Էվերտոնի, Գաբրիել Ժեզուսի և Ռիշարլիսոյի գոլերին Պերուի ընտրանու կազմում պատախանեց միայն Գերերոն և Բրազիլիան հաղթեց 3:1 հաշվով:
12 տարի անց և իր պատմության մեջ 9-րդ անգամ Բրազիլիան կրկին լավագույն է Լատինական Ամերիկայի թիմերի պայքարում: