Thursday, 28 03 2024
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ

Փաշինյանը մտադիր է նախագա՞հ դառնալ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ է հանդես եկել: Դրա համաձայն՝ նախատեսվում է, որ Անվտանգության խորհրդի նիստերին այսուհետև մասնակցելու իրավունք ունենա նաև ԱԺ նախագահը։ Շատերը սա չափազանց կարևոր նախաձեռնություն են համարում, քանի որ առերևույթ զավեշտալի է, երբ խորհրդարանական հանրապետությունում ԱԽ-ում ներկայացված չէ ԱԺ-ից գոնե մեկ ներկայացուցիչ։ Այսինքն՝ ստացվում է այնպես, որ Անվտանգության խորհուրդը վարչապետի և ուժայինների հավաքատեղիի կարգավիճակ ունի, ինչն անթույլատրելի են համարում մարդիկ, ովքեր կարծում են, թե այդպիսով վտանգվում է ժողովրդավարությունը։

Սակայն խնդիրն ունի ավելի խորքային ենթատեքստ, ու հակառակը՝ կարելի է վստահաբար պնդել, որ այս նախաձեռնության շնորհիվ ավելի է ամրապնդվելու մեկ մարդու իշխանությունը կամ Նիկոլ Փաշինյանի անձնիշխանությունը։ Բանն այն է, որ խորհրդարանական կառավարման մոդելում Անվտանգության խորհուրդը գործադիր իշխանության ստորաբաժանում է ու ավելի շատ կատարում է փոքր կաբինետի կամ, այսպես կոչված, «օպերատիվ» կառավարության գործառույթ, ու բնական է, որ օրինակ՝ ԱԺ կամ երկրի նախագահները չեն կարող լինել ԱԽ անդամներ։ Այլ խոսքով՝ ԱԽ-ն այլևս խորհրդակցական մարմին չէ ու կառավարության կառուցվածքում ունի ուրույն սահմանադրական գործառույթ՝ օժտված որոշումներ կայացնելու լիազորությամբ։ ԱԽ նման կարգավիճակ ու կառուցվածք գործում է խորհրդարանական բազմաթիվ երկրներում։

Այլ խնդիր է, որ Հայաստանում ԱԽ-ն իր գործառույթները հավուր պատշաճի չի կատարում, ինչն, իհարկե, կարող է ունենալ մի քանի պատճառ։ Մի կողմից՝ այս կառույցն ակնհայտորեն չի ադապտացվել սահմանադրական նոր իրողություններին, մյուս կողմից՝ ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակված Արմեն Գրիգորյանը մասնագիտական ու քաղաքական որակներով չի համապատասխանում իր կարգավիճակին։

Սակայն գանք խնդրի բուն էությանը։ Խորհրդարանական մոդելում ԱԽ-ն, ինչպես նշվեց, գործադիր իշխանության մի մաս է, ու շատ բնական է, որ դրա աշխատանքներին չեն կարող մասնակցել ԱԺ նախագահը կամ իշխանության այլ ճյուղի ներկայացուցիչներ։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, ու եթե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի նախաձեռնությունն ընդունվի, ապա ստացվում է, որ դե յուրե ֆորմալացվում է այն ոչ սահմանադրական իրողությունը, որ գործող խորհրդարանն ըստ էության չունի իշխանության կենտրոնի կարգավիճակ ու կառավարությանը վերահսկելու փոխարեն՝ հանդիսանում է նրա կցորդը։ Ավելի պարզ՝ ամրագրվում է այն սկզբունքը, որ Հայաստանում ձևավորված է անձնիշխանություն, ու Նիկոլ Փաշինյանին է ենթակա ոչ միայն կառավարությունը, այլ նաև խորհրդարանը։

Կարծում ենք՝ խորհրդարանական այս նախաձեռնությունը Նիկոլ Փաշինյանի թիմի ավելի հեռանկարային մի ծրագրի բաղադրիչ է կամ ավելի շուտ՝ դրա առանցքային դրվագներից մեկը։ Հեղափոխության հաղթանակից հետո Փաշինյանը հետևողականորեն գնաց սուպերվարչապետական համակարգը պահելու ուղղությամբ, ինչն արդեն ենթադրում է խորհրդարանական համակարգի ինստիտուցիոնալ հիմքերի չեղարկում, հիմա սկսվել է գործընթացի մյուս փուլը, երբ իշխանության մյուս ճյուղերը փաստացի ադապտացվում են անձնիշխանության տրամաբանությանը։ Չի բացառվում, որ ընդամենը հիմքեր են ստեղծվում Հայաստանում կառավարման համակարգը փոխելու, այլ խոսքով՝ նախագահական մոդելին վերադառնալու համար, ինչն արդեն սահմանադրորեն կամրագրի Հայաստանում մեկ անձի իշխանությունը։

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքական թիմ, կառավարող կուսակցությունը ֆորմալ դերակատարություն ունի, որը քաղաքական մրցակցության պայմաններում լուրջ սուբյեկտ չէ, ու այս պարագայում չի բացառվում, որ փորձ է արվում սահմանադրորեն իշխանության կենտրոն դարձնել նախագահի ինստիտուտը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մոտ ապագայում Նիկոլ Փաշինյանը հազիվ թե մրցակիցներ ունենա քաղաքական դաշտում։

Այլ խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի համար նախապատրաստվում է առաջին դեմքի կարգավիճակ նախագահական կառավարման համակարգում։ Ավելորդ չէ հիշեցնել, որ ՍԴ նորընտիր անդամ Վահե Գրիգորյանը, որը շատ դեպքերում հնչեցնում է գործող իշխանության մտադրությունները, խորհրդարանում հայտարարել է, թե իրեն ավելի հոգեհարազատ է կառավարման նախագահական մոդելը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում