«Ակնհայտ է, որ այդ գնահատականները և մեկնաբանությունները համապատասխանում են իրականությանը: Պետք չէ զարմանալ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով ռուս փորձագետների գնահատականներին, թե հաջորդ տարի գազի թանկացումն անխուսափելի կլինի:
Նրա խոսքով՝ Ռուսաստանին հնարավոր չէ ապակողմնորոշել: Տնտեսագետը նկատեց, որ եթե անգամ հաջորդ տարի 15 դոլարով թանկանա գազը, դրանում զարմանալի ոչինչ չկա, դա կլինի նորից ավելի էժան, քան միջազգային շուկաներում իրացվող գինն է: