Wednesday, 24 04 2024
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Ընդդիմադիր Փաշինյանը հաստատ կպնդեր, որ տեղի ունեցողը ՀՀԿ-ի կողմից դիվերսիա է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն օրերս աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենների հետ՝ ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման թեմայով: Նախարարը ՋՕԸ-երի հանդեպ հանրային անվստահությունը կոտրելու նպատակով տնօրենների առաջ խնդիր է դրել իրականացնել միջոցառումներ: Նա անբավարար է գնահատել հավաքագրումների ցուցանիշները և հանձնարարել է անել ավելին:

Նույն ընթացքում Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահն է հանդես եկել ցուցանիշների հրապարակումով ու հայտարարություններով, որոնք դժվար թե դրական ազդեցություն ունենան ոլորտում տիրող իրավիճակը լավացնելու և հասարակության վստահությունը վերականգնելու գործում: Կոմիտեի նախագահը չի բացառել առաջիկայում ՋՕԸ-երի լուծարումը: «Հարց է դրված. ոլորտը կառավարելու են ՋՕԸ-ե՞րը, թե՞ հնարավորություն կունենանք կառավարման այլ մոդելի:

Այս մոդելով շուրջ 20 տարի է՝ չի ստացվում: Փորձում ենք գտնել ոլորտի կառավարման ավելի օպտիմալ տարբերակ: Չի բացառվում, որ ՋՕԸ-երը մնան որոշ օրենսդրական, կանոնադրական փոփոխություններից հետո»:

Հանրապետության վարչապետը բազմիցս է հայտարարել, որ ՋՕԸ-երի աշխատանքը չի ստացվում, որ սրանք հիմնականում զբաղված են թալանով: Ներկայացվում են ՋՕԸ-երի անուններ, որոնցում միլիարդավոր դրամների չարաշահումներ են հայտնաբերել: Այս ֆոնի վրա օրերս մի շարք ընկերությունների տնօրեններ «իրենց դիմումի համաձայն» հեռացել են աշխատանքից: Մի քանիսին էլ ժամանակ է տրված՝ աշնանը նույն կերպ հեռանալու: Իսկ մինչ այդ հունիսի 28-ին ՋՕԸ-երի աշխատանքը կոորդինացնող ԾԻԳ-ի տնօրեն են նշանակել, հուլիսի 1-ին ԾԻԳ-ը լուծարել, հուլիսի 5-ին 6 ամսով վերականգնել:

Եվ այս իրավիճակում նախարարը պահանջում է համակարգից կոտրել հանրային անվստահությունը: Արդյո՞ք մարդը, որ, այս կառավարության անդամների խոսքով, զբաղվել է թալանով, նախարարի մեկ հորդորով «դարձի է գալու» և արժանանա հանրության վստահությանը: Քիչ է հավանական: Չի բացառվում, որ ազատվածներից և ազատվողներից ոմանք ազնիվ աշխատողներ են, անտեղի պարսավանքի են ենթարկվում ու ազատվում աշխատանքից: Եթե չարաշահումներ են թույլ տվել, ապա տրամաբանական է, որ պատասխան տան օրենքի առաջ: Եթե «դատարանով չեն անցնում», ուրեմն մաքուր են: Այդ դեպքում ինչի՞ են խայտառակվում, առավել ևս՝ ազատվում աշխատանքից: Գուցե փոխարինվում են ավելի բանիմաց պրոֆեսիոնալներո՞վ: Նորանշանակ տնօրենները մեծամասամբ ոլորտի մարդկանց անծանոթ են, ինչից հետևում է, որ այդպես չէ: Բայց սրանցից արդեն երկուսին ծանոթ են. Արարատի մարզպետի աներորդին, որին խոպանից բերել են ՋՕԸ-ն տնօրինելու համար, ու դրանով թերևս ամեն ինչ ասված է սրա պրոֆեսիոնալիզմի և մնացյալի մասին:

Երկրորդը Ջրտնտպետկոմի նորանշանակ տնօրենն է՝ իր ներկայացրած հաշվետվությամբ: Ստիպված ենք վերջինիս խոսքերից մտքեր ցիտել՝ ներկայացնելու ոլորտի իմացության վերջինիս մակարդակը: «Կան հողագործներ, որոնք նոր են սկսում ինչ-որ բիզնեսով զբաղվել, և դա մեր ընթացիկ աշխատանքն է՝ մեր առօրյա այդ գործընթացի հետ կապված»: Տեքստից կտրված միտք չի ներկայացվում: Պարզապես թեմային չտիրապետելուց առաջացած լարվածությունը պրն Մելքոնյանին հաճախ էր մղում նման հետաքրքիր մտքեր արտահայտելուն: Բայց սա հարցի բոլորովին անէական կողմն է: Վերջինս, բացի նախապես ֆիքսած հերթապահ թվերից, այդպես էլ որևէ անհրաժեշտ, ընդհանուր պատկեր ներկայացնող թիվ, հստակ միտք չհնչեցրեց իր հաշվետվությունում: Ահավասիկ. «Ջրի չափման միավորը խորանարդ մետրն է: Ցավոք, նախկինում հաշվարկները տարվել են այսքան հեկտարին՝ այսքան ջուր: Դա անտրամաբանական մի չափորոշիչ թիվ է եղել, բայց պետք է լինի խմ: Հիմա երբ համատարած կիրառում ենք խմ, կան դժգոհություններ: Կան դեպքեր, երբ ուղղակի գրել են այդ ջուրը հողօգտագործողի վրա հա-ով՝ առանց չափելու: Բարդ է չափելը…»:

Ստիպված ենք միտքը մեկնաբանել. իրոք, ոռոգման ջրի չափման միավորը խմ-ն է: Նախկինում, ելնելով այն հանգամանքից, որ պտղատու այգու ոռոգման նորման տատանվում էր 5000-ից 10000 խմ, վերցրել են սրա միջինից էլ բարձրը և տարածել բոլոր այգիների վրա: 1 խմ ջուրն էլ 11 դրամ է, հետևաբար ստացել են 80000 դրամ մեկ հա-ի համար: Գրեթե նույն մոտեցումը դրսևորվել է բանջարի դեպքում: Գյուղացուց գանձել են մի բան էլ ավելի՝ նրա անվան դիմաց վճարելով շատ ավելի փոքր թիվ: Ինչ վերաբերում է նորմաներին, սկզբունքորեն մոտեցումը ճիշտ է եղել, պարզապես շատ ավելի շատ են գանձել:

Հետևաբար անհասկանալի է, թե ինչ չափորոշիչ թվի ու խմ-ի մասին է խոսում նախագահը: Առավել ևս չի հասկացվում «համատարած խմ կիրառելու» մասին խոսքը, որից գյուղացիները դժգոհ են:

«Բարդ է չափելը, երբ որ հողային հուն է»: Նախ՝ Հայաստանում մի քանի մասնագետներ են կարողանում ջրաչափություն իրականացնել: Դա բարդ գործ է: Բայց ամբողջ հարցն այն է, որ համաձայն Ջրային օրենսգրքի՝ ՋՕԸ-ն կարող է ջրաչափություն իրականացնել միայն հողատիրոջ պահանջով: Այլապես նա պետք է առաջնորդվի միմիայն գործող ջրման կամ ոռոգման նորմաներով: Ստացվում է, որ կոմիտեի նախագահը ճիշտ չի խոսում: Իսկ եթե իրոք ջրաչափություն են իրականացնում առանց գյուղացու պահանջի, ապա օրենքը միանշանակ խախտում են:

«Երբ որ հուները շատ երկար են, մարգերը ճիշտ չեն պատրաստված, իհարկե դա մեկ այլ ոլորտի աշխատանք է մեր ու գյուղատնտեսների համար: Որպեսզի հողագործները նույնպես կիրառեն այդ ժամանակակից տարբերակները և չունենան այդ երկար հողի հունով առվակները…»: Կա ակոսային ոռոգում, անձրևացման եղանակով ոռոգում, կաթիլային և այլն: Այս դեպքում կոմիտեի նախագահը խոսում է ակոսային ոռոգման մասին. ցավոք, դեռ մասնագիտական տարրական տերմիններին չտիրապետելու արդյունքում ակոսները փոքրիկ առվակներ են դարձել: Ինչ վերաբերում է նշված «ժամանակակից տարբերակներին», որ դարձյալ ակոսներն են կամ «հողի հունով առվակները», սրանց ճիշտ կազմակերպման մասին ամբողջ գիրք է գրվել դեռ 2005-2006թթ. Գեորգի Գևորգյանի կողմից: Ընդամենը 15 տարի առաջ: Այստեղ նոր տեխնոլոգիա չկա:

«Այս ցանկի մեջ կլինեն հողակտորներ, որոնք նախկինում լինելով ստվերում՝ փորձում են գալ իրավական դաշտ: Դա կազմում է մոտ 7100 հա: Դրա հաշվին մենք ունենք 920 լրացուցիչ պայմանագիր»: Փաստորեն 7100 հա ստվերային հող են հայտնաբերել: Այդ դեպքում տրամաբանական կլիներ՝ հայտարարվեր, որ մինչև հիմա պաշտոնապես ներկայացվում էր 87 հազար հա, հիմա փաստացի ունենք 94 հազար հա ոռոգվող հող: Այլապես չի երևում, թե ինչքանից ինչքան է դարձել ոռոգվող տարածքների թիվը: Այդ դեպքում ցանկացած թիվ կարելի է հնչեցնել: Նախկիններն էլ տարիներ ի վեր հնչեցնում էին 130 հազար հա, հետո դարձրին 96, հետո 87: Ոչ մի խոսք այն մասին, որ մասնագիտական մոնիտորինգային աշխատանքներ են տարվում հստակեցնելու ոռոգվող տարածքների իրական թիվը, ոչ մի խոսք ջրի կորուստների ճշտմանն ուղղված ուսումնասիրությունների մասին:

«Այն ջրաքանակը, որը տրվել էր անցած տարի հունիսի 30-ի դրությամբ, 218 մլն-ի կարգի էր: Այս տարվա թիվը մոտ 30 մլն խմ-ով նվազել է: Այդ թիվը նվազեցնելով՝ մենք լուրջ բողոքներ չենք ունեցել, և դա նշանակում է, որ անցյալի թիվը հավաստի չէ կամ չգրանցված ջուր է եղել»: Հիշեցնեմ. անցած ամբողջ տարվա ընթացքում խոսվում էր երաշտի մասին, ինչը Հայաստանի պայմաններում աբսուրդ է, որովհետև երկրի տարածքով տարեկան 10 մլրդ խմ մակերեսային ջուր է անցնում: Անցած տարի ոչ մի ջրամբար ամբողջությամբ չէր լցվել, այս տարի շատերի դեպքում ջուրը պատվարներից թափելու վտանգ կար: Եվ այս համադրության դեպքում խոսել թվեր կեղծելու մասին ոչ թե պրոֆեսիոնալիզմի բացակայություն է, այլ պարզ մանիպուլյացիա:

«Ջրամբարներում վերջին տվյալներով 41 մլն խմ ավելի ջուր կա: Մոտ մեկ ամիս առաջ անցած տարվա համեմատությամբ մոտ 100 մլն խմ ավելի ջուր կար:

Կան ջրամբարներ, որ սպառելով հանդերձ՝ մինչ օրս ջուրը ավելանում է»: Սա արդեն հետաքրքիր ինֆորմացիա է՝ այն առումով, որ անցած տարվա խիստ չորային և այս տարվա անձրևային եղանակների պայմաններում այս տարի մեկ ամսվա ընթացքում անցած տարվա համեմատությամբ 60 մլն խմ-ից ավելի ջուր է օգտագործվել, և դա այն դեպքում, երբ այս տարի ոռոգման սեզոնը Արարատյան դաշտում սկսվել է մայիսի 4-5-ին, չնայած վարչապետ Փաշինյանը հանձնարարարել էր պատրաստ լինել դեռ փետրվարի կեսերից:

Կոմիտեի նախագահի խոսքից նման բազում անհասկանալի, հակասական ու մտորելու տեղիք տվող հարցեր ու հարցադրումներ են առաջանում: «Առաջիկայում մեր ամենամեծ խնդիրը կլինի անել ամեն ինչ Սևանից չվերցնելու այդ թույլատրված 170 մլն խմ-ն, վերցնել ավելի քիչ»: Սևանը բոլոր հայերի համար եղել է ու կա ամենա-ամենան: Ցավոք, մեկ տարի անց էլ չեն կարողացել նպատակը ճիշտ ձևակերպել: Եթե նշյալ ու չնշված բոլոր խնդիրների ուղղությամբ աշխատանքներ իրականացվեն, հարցերը լուծվեն, Սևանից քիչ ջուր վերցնելու հարցը ընդհանրապես օրակարգից դուրս կմնա: Բայց եթե չի խոսվում համակարգում եղած կորուստների հստակեցման ու դրան ուղղված աշխատանքների իրականացման մասին, կհետևի, որ այդ ուղղությամբ աշխատանք չի իրականացվում, և ուզենք թե ոչ՝ Սևանին լրացուցիչի համար դիմելու ենք շարունակաբար:

Եթե լուծարվում է գյուղատնտեսության նախարարությունը, դրանից հետո գոնե փոխնախարարի մակարդակով բուսաբուծության ոլորտի աշխատանքները կոորդինացնող չի պահվում, խորհրդատվական համակարգը վերցվում է, մյուս կողմից էլ՝ ոռոգման համակարգի աշխատանքները կոորդինացնողը ներկայանում է պրն Մելքոնյանի մակարդակով՝ դժվար է տեղի ունեցողին դրական բնորոշում տալ: Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նման դեպքում հաստատ կպնդեր, որ տեղի ունեցողը ՀՀԿ-ի կողմից իրականացվող դիվերսիա է՝ ուղղված երկրի պարենային ապահովության ու անվտանգության դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում