Tuesday, 23 04 2024
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»

Սերժ Սարգսյանի երկու անակնկալը Ռուսաստանին

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Աղձք կատարած կուսակցական ուխտագնացության հերթական շարքի շրջանակում խոսել է լրագրողների հետ, անելով երկու հետաքրքրաշարժ հայտարարություն: Նախ, Արցախի հարցին հետևելու մասին նա հայտարարել է, թե ներկայումս այդ մասին խոսելու օր չէ՝ «շոգերն անցնեն, հետո»: Թե ինչո՞ւ են «շոգերը» խանգարում Սերժ Սարգսյանին խոսել Արցախի հարցի մասին, պարզ չէ, սակայն ստացվում է, որ նա ազդարարում է աշնանային «ելույթ»՝ Արցախի թեմայով: Արդյոք դա կարո՞ղ է կապված լինել Պուտինի երևանյան սպասվող այցի հետ, որ տեղի է ունենալու հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացվելիք ԵՏՄ Վեհաժողովի շրջանակում: Առավել ևս, որ Հայաստանում սեպտեմբերն էլ «շոգ» ամիս է, և շոգերը գործնականում անցնում են հոկտեմբերին: Արդյո՞ք Սերժ Սարգսյանն Արցախի հարցում անակնկալ է պատրաստում Պուտինին:

Հաշվի առնելով և այն, որ, խոշոր հաշվով, Ապրիլյան քառօրյա պատերազմն էլ կարող ենք ինչ-որ իմաստով դիտարկել Սերժ Սարգսյանին Պուտինի ռազմա-քաղաքական անակնկալը, հաշվի առնելով այն, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Սարգսյանն ու ՀՀԿ-ն ենթադրում էին, որ դա լուծում է անվտանգության հարցը և զսպում Ադրբեջանին: Ընդ որում, Սերժ Սարգսյանն ապրիլյանից հետո մի քանի առիթով ակնարկել է, որ Ռուսաստանը հավաստիացնում էր, որ պատերազմ չի լինի: Սերժ Սարգսյանը աշնանը պատրաստվում է վերադարձնե՞լ «պարտքը» Ռուսաստանին, կամ Պուտինին: Վատ չի լինի: Դա կարող է լինել հազվադեպ դրվագներից, երբ Սերժ Սարգսյանն իր գործունեությամբ նպաստում է Հայաստանի շահին: Մյուս հայտարարությունը, որ արել է Սարգսյանը, առնչվում է Սահմանադրությանը կամ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին: Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե պետք է ամեն ինչ անել մեր Սահմանադրությունը պաշտպանելու համար՝ անկախ այն բանից՝ լավն ենք համարում, թե վատ: «Մեզանից յուրաքանչյուրն իրեն դնում է գիտունիկի, իրավաբանի տեղ և փորձում մեկնաբանություններ տալ. ինչ կա, մեզ համար պարտադիր է»:

Առաջին հայացքից, Սերժ Սարգսյանն ակնարկում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին, նրա հայտնի ելույթի և դրանով ստեղծված իրավիճակի համատեքստում:

Եվ ընդհանրապես, Սահմանադրությունը պահելու և պարտադիր կիրառելու մասին Սարգսյանի հայտարարությունն ընդհուպ կհավակներ օրվա կամ տարվա անեկդոտ կարգավիճակի, բայց, ըստ երևույթին, արժե իրադրությունը դիտարկել Սարգսյանի «խաղացող» լինելու կանխավարկածի շրջանակում: Հազիվ թե նա այդքան պարզունակ է, առկա նուրբ իրավիճակում այդօրինակ հայտարարությունները հենց այնպես հնչեցնելու համար: Իհարկե, սա չի էլ նշանակում, որ Սարգսյանի ամեն բառի կամ արտահայտության հետևում էլ պետք է տեսնել խորագիտական մի ամբողջություն, ասենք՝ ինչպես «խիարը թարս աճելու» մասին էր: Բայց, այդուհանդերձ, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը բավականին նուրբ և բարդ այդ իրավիճակում որոշում «պաշտպանել» Սահմանադրությունը, շատ լավ պատկերացնելով, թերևս, որ խնդիրը այստեղ Սահմանադրությունը չէ, այլ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ըստ այդմ, ինչո՞ւ է լռություն պահպանող Սարգսյանը հանկարծ խախտում այն բավականին նուրբ կետում: Այդ հանգամանքն է, որ կարող է հիմք տալ դիտարկելու խնդիրն այլ տեսանկյունից ու անել ենթադրություն, որ այս հարցում էլ Սարգսյանը որոշակի անակնկալ է մատուցում Ռուսաստանին: Արժե հիշել, որ իրադարձությունները ՍԴ շուրջ բավականին արագ սկսեցին ծավալվել այն բանից հետո, երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հանդիպեց Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը: Իհարկե, հայտնի չէ՝ պատմե՞լ է Հրայր Թովմասյանն այդ հանդիպման մասին Սերժ Սարգսյանին ինչ-որ բան, թե ոչ, կամ ամե՞ն ինչ է պատմել, թե որոշ բաներ, այդուհանդերձ, թաքցրել, սակայն «թեմայի» մեջ Սերժ Սարգսյանի մտնելն ըստ երևույթին պայմանավորված է հենց ՌԴ դեսպանի «մտած» լինելու հանգամանքով: Այլապես, այնտեղ չի կատարվում ոչինչ, որը Սարգսյանին կստիպեր մտնել՝ շատ լավ գիտենալով, որ իր մուտքը ոչ թե դատարանի պաշտպանություն է, այլ հակառակը՝ հանրությանն ավելի զայրացնող հանգամանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում