Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Լևոն Զուրաբյանի պատասխանը Մայքլ Գետոյին

Ընտրական համակարգերի միջազգային հաստատություն
Ծրագրի տնօրեն
Պարոն Մայքլ Գետոյին
Հարգելի պարոն Գետո,
Խորապես շնորհակալ եմ Հայաստանի իշխանությունների եւ միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից նոյեմբերի 22-ին կազմակերպվող Ընտրական օրենսդրության համաժողովին մասնակցելու հրավերի համար: Տեղեկացնում եմ Ձեզ, որ Հայ Ազգային Կոնգրեսը չի կարող ընդունել այդ հրավերը եւ առաջարկում եմ իմ ելույթի փոխարեն ընթերցել հրավերի մերժման հետեւյալ բացատրությունը:
Որեւէ հարցի, այդ թվում նաեւ Ընտրական օրենսգրքի հետ կապված որեւէ քննարկում, երկխոսություն կամ համագործակցություն իշխանությունների հետ կարող է լինել միայն այն բանից հետո, երբ ազատ արձակված կլինեն բոլոր քաղբանտարկյալները եւ իրական առաջընթաց կգրանցվի Մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ։
Ընտրական օրենսգրքի նման քննարկումներ նախաձեռնելով, իշխանությունը փորձում է պատրանք ստեղծել, թե, իբր, մինչ այս ընտրություններում կատարված համատարած կեղծիքների ու ապօրինությունների պատճառը օրենսդրության անկատարությունն է ռւ որ խնդիրը հնարավոր է լուծել Ըմտրական օրենսքրքի կատարելագործմամբ։
2008թ. նախագահական ընտրություններում վստահված անձանց, լրագրողների, դիտորդների դեմ կիրառված բռնությունները, համատարած ահաբեկչությունը, ընտրակաշառքը, Հայաստանից բացակա 500.000-ից ավելի քաղաքացիների քվեների կեղծումը որեւէ կապ չունեն Ընտրական օրենսգրքի թերությունների հետ, այլ հենց Ընտրական օրենսգրքի, ինչպես նաեւ Հայաստանի այլ օրենքների բացահայտ խախտումով` վարչախմբի վերարտադրման միակ հնարավորությունն էր։ Գործող, անգամ պակասավոր, Օրենսգրքով կարելի էր անցկացնել լիակատար արդար ու թափանցիկ ընտրություն։
Հայ Ազգային Կոնգրեսը եւ ցանկացած այլ քաղաքական ուժ, մտնելով այս քննարկման մեջ՝ ակամա լեգիտիմացնում է այն տեսակետը, որ արատավոր ընտրական համակարգի պատճառները կապված են Ընտրական օրենգրքի անկատարության հետ, ուստի, մասնակից է դառնում վարչախմբի գործած՝ ընտրական կեղծիքների ու բռնության միջոցով իշխանության յուրացման ծանրագույն հանցանքը պարտակելուն։
Այնուամենայնիվ, Հայ Ազգային Կոնգրեսը, շահագրգռված ցանկացած օրենսդրական բաց լրացնելու մեջ՝ ԸՕ-ի վերաբերյալ իր առանցքային համարած 7 առաջարկներն ուղարկել է ԵԽ՝ լիազորելով վերջինիս եւ նրա հովանավորությամբ գործող, այս ուղղությամբ աշխատող կառույցներին՝ դրանք օգտագործելու համապատասխան քննարկումներում։ Նրանք միաժամանակ տեղեկացվել են Կոնգրեսի սկզբունքային դիրքորոշման մասին, այն է՝ արդարացի ու թափանցիկ ընտրություն անցկացնելու համար, առաջին հերթին, Հայաստանում իսպառ բացակայում է իշխանության քաղաքական կամքը։

Հարգանքով,

Լեւոն Զուրաբյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում