Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

Ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ նրա հանցագործ աշխարհն է. Միքայել Հայրապետյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն է։

Պարոն Հայրապետյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ուժային մի շարք կառույցների ղեկավարների գեներալների կոչումներ կամ դասային աստիճաններ են շնորհվել։ Արդյո՞ք այդ անձինք բավարար չափով պայքարել են երկրում հանցավորության դեմ, թե՞ ոչ։

-Մանրամասների չենք տիրապետում ո՛չ ես, ո՛չ Դուք. գուցեև պայքարել են: Մեզ հետաքրքրողն այն է, թե արդյո՞ք կոմպետենցիաների շփոթ չկա. ըստ իս՝ կա: Մենք արդեն ականատես ենք եղել, որ որոշ դեպքերում ԱԱԾ-ն զբաղվել է նրանով, ինչով պարտավոր էր զբաղվել Ոստիկանությունը, և՝ հակառակը: Իսկ Դատախազությունից հիասթափությունը, կարծես թե, համատարած է: Հուսանք գեներալական ուսադիրներն առավել լրջմիտ  և պետական մոտեցման կկոչեն:

Կա տեսակետ, որ իշխանությունը բարեփոխումների անբավարարության պայմաններում շեշտը դնում է ոստիկանության և ԱԱԾ-ի վրա, անհրաժեշտ պահին ուժային հենարան ստանալու համար։

-Դա տեսակետ է, որ գոյության իրավունք ունի, եթե մենք ազատ պետություն ենք և ազատ հասարակություն: Ինքս այդպիսի մոտեցումն արդարացված կհամարեի միայն պատերազմական կամ նախապատերազմական, Ձեր ասած, պահի պարագայում:

-Իշխանությունը նաև առաջարկում է քրեականացնել քրեական ենթամշակույթին հարելը։ Ձեր կարծիքով, ինչի՞ կհանգեցնի այդ նորամուծությունը։ Ինչպե՞ս պիտի հաղթահարել մեր հանրության մեջ տասնամյակներով արմատացած քրեական բարքերը։

-Քրեական ենթամշակույթ կա աշխարհի բոլոր հանրույթներում, պետություններում: Խնդիրն այն է, որ մեր քրեական աշխարհը համահունչ էր խորհրդային ամբողջատիրական հասարակարգին: Ավելին՝ միանգամայն ճշգրիտ եք, թե տասնամյակներով արմատավորված խորհրդային-քրեական բարքերը վերաբերում են ամբողջ հասարակությանը, մշակույթին: Եթե հարելը քրեականացվի, ապա անմիջապես պետք է փակել մեր հեռուստաընկերությունները, դպրոցները, բանակը, Ազգային ժողովը… և դրսում կմնան հատուկենտ մարդիկ: 30 տարում Հայաստանում հասարակարգն աստիճանաբար փոխվում է, և ոչ միայն քրեական աշխարհը, այլև ամբողջ հասարակությունը ևս պարտավոր են համապատասխանեցվել: Անհրաժեշտ է պետության մեքենայով ուղղորդել, երբեմն՝ խթանել այդ համապատասխանեցումը, բայց դրա համար տեսլական, կոնցեպտ է պետք ունենալ: Ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ նրա հանցագործ աշխարհն է: Սա խորքային մշակութաբանական խնդիր է, որը թելադրում է ապասովետականացում նաև այս ոլորտում, բայց հարց է՝ արդյո՞ք մետրոպոլիան՝ Ռուսաստանը, ուր պահպանված է խորհրդային տոտալիտարիզմը, ի՛նչ չափով կհակազդի այդ գործընթացին Հայաստանում, կուղղորդի՞  արդյոք ՀՀ ներքին կյանքն ապակայունացնելուն՝ իր շահերին ծառայեցնելու միտումով, կօգտագործի՞ որպես զենք ՀՀ իշխանությունների դեմ: Մենք հոգևոր, մշակութային վերաբեռնման խնդիր ունենք: Ծանր խնդիր է. թող չափազանցություն չհնչի, բայց մենք նոր ժողովուրդ կերտելու խնդրի առջև ենք, պետական ազգ կերտելու խնդրի առջև: Այսինքն՝ խնդիրը ենթամշակութային չէ, այլ մշակութային, առավել խորը, որ վերաբերում է բոլորիս, բացի ոչ խորհրդային Սփյուռքից:

-Այս պայմաններում, գնալով ակտիվանում են նախկին ռեժիմի հետ գործակցող քրեական տարրերը։ Ըստ Ձեզ, ի՞նչ պիտի անի իշխանությունը՝ քրեականների դեմ պայքարն ավելի արդյունավետ տանելու համար։

-Նախկին վարչակազմերի հետ գործակցող քրեական տարրերն ինքնուրույնաբար, զուտ նախկինների հետ պայմանավորվածություններով չեն կարող որևէ կերպ անհանգստացնել ներկա իշխանություններին, եթե կայսերական պահանջ չձևակերպվի: Հիշո՞ւմ եք, ժամանակին շրջանառվում էր նաև «վսեսայուզնի գող» արտահայտությունը: Այսինքն՝ խնդիրն առաջին հերթին մշակութային լինելուց զատ՝ երկրորդ հերթին նաև քաղաքական է, արտաքին քաղաքական: Այդ խնդիրը կարողացավ լուծել Սաակաշվիլու ժամանակվա Վրաստանը՝ որպես ածանցյալ քաղաքական խնդրի լուծման, ուղեծրի փոփոխման: Այսու՝ մի կողմից, ըստ իս, իշխանությունները պետք է գործեն չափազանց արագ և շատ հատու, մյուս կողմից՝ գիտակցեն, որ խնդիրն առաջին հերթին հոգևոր անվտանգության ոլորտից է և լուծումն ամենևին էլ ուժային կառույցների գործողություններով չէ պայմանավորված: Եթե այս գիտակցումը չլինի, և գործողություններն էլ այս ծիրում չլինեն, ապա հերթական պռատ, կոսմետիկ, ծամծմվող PR ակցիային ականատես կլինենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում