Tuesday, 16 04 2024
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել

Կառավարությունը դանդաղում է. Տեմպը չարագացնելը կարող է լուրջ դժգոհությունների առիթ դառնալ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը:

Պարոն Հակոբյան, Էջմիածնում պարբերաբար քաղաքապետին դժգոհության օջախներ են ի հայտ գալիս: Մեկ ստորագրահավաք է սկսվում, մեկ հրաժարական են պահանջում: Ինչով են պայմանավորված այդ դժգոհությունները և որքանով են դրանք հիմնավորված:

-Հեղափոխությունից հետո մարդկանց սպասելիքները շատ մեծ էին: Մարդիկ տարիներ շարունակ խնդիրներ ունեին կապված քաղաքապետարանի հետ և այսօր փորձում են իրենց հարցերին օր առաջ լուծում տան, դիմում են քաղաքապետարան, հարցեր են բարձրացնում: Ես հիմա տեսնում եմ, որ մարդեիկ ակտիվ շինարարություն են անում, նախկինում դիտավորյալ կերպով ձգձգված, դիտավորյալ չթույլատրված գործերը առաջ են գնում և մարդիկ շինարարություն են անում: Հեղափոխությունից հետո մարդիկ ուզում եմ ամեն ինչ արագ լինի: Այնպես էլ չէ, որ աշխատանք չի կատարվում, նորմալ կերպով կատարվում, բայց մարդիկ շտապողական են, ուզւոմ են արագ լուծում տալ իրենց հարցերին, իսկ քաղաքապետարանի արագությունը թույլ է: Մի փոքր, եթե տեմպ տրվի աշխատանքներին, քաղաքացիների հարցերին արագ լուծում տրվի, ապա կարծում եմ, որ դժգոհության որևէ առիթ չի լինի:

Այսինքն դժգոհությունը որոշակի օբյեկտիվ կողմեր ունի:

-Ասեցի արդեն, մարդը գնում է քաղաքապետարան, ասում են սպասի, հերթագրվի քաղաքապետի մոտ մտնելու համար, կամ ուղղորդում են ասում են այդ հարցով գնա փոխքաղաքապետի մոտ, մարդիկ էլ վրդովվում է, թե մենք քաղաքապետին ենք ուզւոմ, մենք դրա համար հեղափոխություն չենք արել, որ հիմա քաղաքապետին չտեսնենք և այլն: Մարդիկ շատ անհամբեր են և իրենց դժգոհությունը կայանում է հենց դրանում:

Պարոն Հակոբյան, հեղափոխությունից հետո ոչ միայն Էջմիածնում, այլև Հայաստանում առհասարակ մարդկանց սպասումները մեծ էին և ներկայումս որոշակի հիասթափություն սպասումների չիրականացման մասով նկատելի է: Դուք դա որքանով վտանգավոր եք համարում:

-Ես արդեն ասացի, որ մարդիկ ուզւոմ են ամեն ինչ շատ արագ լինի, փոփոխությունները շատ արագ լինեն: Ես տեսնում եմ, որ կառավարությունը իր փոփոխությունների ճանապարհին դանդաղում է, լուծումները, որոնք որոշ հարցերի դեպքում կարելի էր արագ տալ, դանդաղում է: Տեմպը շատ դանդաղ է: Այդ դանդաղկոտությունն էլ հանգեցնում է արդեն որոշակի դժգոհության: Հրազդանի հանրակացարանի օրինակը ապացուցում է իմ ասածը: Մարդիկ մի քանի օր քնում էին կառավարության դիմաց:

Մինչդեռ կարելի էր արագ կանչել սեփականատիրոջը, որոշակի առաջարկություն  անել, տարբերակներ առաջարկել ու մի քանի ժամվա մեջ լուծում տալ հարցին: Յուրաքանչյուր հարցի լուծում պետք է արագ լինի, ոչ թե մարդիկ գնան մի քանի օր ճանապարհ փակեն, հետո մարզպետը գնա համոզի, որ բացեն, հետո հարցը հասնի կառավարություն, մի քանի օր էլ այդտեղ քննարկվի, նոր լուծում առաջարկեն: Մինչդեռ իշխանությունը նրա համար է, որ շատ արագ լուծում տա հարցերին:

Իսկ Ձեր նշած դանդաղկոտությունը ինչ վտանգներ է իր մեջ պարունակում: Հաշվի առնելով, որ մյուս կողմից էլ ներքաղաքական զարգացումները խաղաղ չեն: Քոչարյանն է ակտիվանում:

-Վատ չէ, որ մարդիկ իրենց կարծիքները հայտնում են, եթե անգամ այդ կարծիք հայտնողները բացասական մարդիկ են: Կառավարությունը պետք է այնպես աշխատի, որ այդ բացասական կարծիք ունեցողները շուռ գան դեպի կառավարության, իշխանության կողմը: Մանավանդ հիմա, երբ ընդդիմություն կոչվածը ամեն ինչ անում է լուն դավա սարքելու համար և կառավարությունը շատ լավ դա գիտակցում է: Այս ֆոնին կառավարութոյւնը պետք է վերանայի իր մոտեցումները, գործելաոճը, արագությունը: Չնայած որ ես լուրջ վտանգ չեմ տեսնում ներկա վիճակում, բայց եթե տեմպը չարագացնել  ու պրոֆեսիոնալների չներգրավվեն գուցե արդեն վտանգները, ռիսկերը նկատելի լինեն: Հասարակ օրինակ բերեմ. մեզ մոտ արդեն երրորդ ջրային տնտեսության պետն է փոխվում: Օրերս կրկին Արմավիրի ջրային տնտեսության պետին փոխեցին, այն էլ այս եռուն  ոռոգման, աշխատանքի սեզոնին: Փոխանակ օր առաջ  այնպես  անեն, որ ջուրը նորմալ հասնի գյուղացուն, գնում են  կադրային փոփոխության: Նոր տնօրենը գալիս է, սկսում է իր թիմը հավաքել, որից  էլ մարդիկ տուժում են ու սկսում են դժգոհել: Գուցե իրենք դա բարի ցանկություններով են անում, բայց դա գյուղացուն օգուտ չի տալիս: Հավատացեք, կանցնի մեկ-երկու ամիս ու կհիշեք իմ ասածը, որ այս փոփոխությունները  լուրջ դժգոհության առիթ կդառնան: Ոռոգման սեզոնին ոլորտում փորձարկումներ չեն անում: Նույնը նաև մյուս ոլորտներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում