Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

Լավրովը սպառնալիքներ էլ բերած կլինի

Եվ այսպես, ՌԴ արտգործնախաարար Սերգեյ Լավրովը Սերժ Սարգսյանին է փոխանցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկները ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետագա ընթացքի վերաբերյալ:

Լավրովը նույն առաջարկները տանելու է Բաքու, թեև իհարկե տեսականորեն պետք չէ բացառել, որ առաջարկները կարող են այնքան էլ նույնը չլինել: Եվ ահա թե ինչու: Խնդիրն այն է, թե արդյո՞ք այդ բուն առաջարկները վերաբերում են հենց Ղարաբաղի գործընթացին: Այսինքն, անուղղակիորեն և առերևույթ ուղղակիությամբ իհարկե Ղարաբաղի գործընթացին են վերաբերում, բայց այստեղ համատեքստի, տեսանկյան հարց կա: Ինչո՞ւ Ռուսաստանը Կազանից հետո այդպես փութաջանորեն փորձեց կողմերին ներկայացնել մոտեցումները: Միթե ռուսները վախենում էին, թե Ալիևը կգնա ու պատերազմ կսկսի: Հազիվ թե: Ալիևը առավելագույնը ռազմական շքերթ սկսեց, ինչը նշանակում է, որ նա մոտ ապագայում պատերազմի հազիվ թե դիմի: Պատերազմ սկսողն իր զենքերը չի ցուցադրում, այլ պահում է հակառակորդին անակընկալի բերելու համար: Դա իմիջայլոց: Իսկ բուն խնդիրը թերևս այն է, որ Ռուսաստանի համար ներկայումս գլխավոր հարցը տարածաշրջանում դիվանագիտական պրոցեսների այսպես ասած լոկոմոտիվի դերակատարումը գոնե առևերույթ պահելն է: Սա Ռուսաստանի համար թե ռազմավարական խնդիր է, թե Դմիտրի Մեդվեդևի համար է ռազմավարական խնդիր:

Փաստորեն, տապալվում է նրա դիվանագիտությունը, կովկասյան նրա քաղաքականությունը: Ռուսաստանում դա հաստատ չեն ների, այն էլ ընտրական շրջանում: Եվ Մեդվեդևին ու նրա թիմին ներկայումս խիստ անհրաժեշտ է, որ բանակցային գործընթացը շարունակվի հենց Ռուսաստանի առաջատարությամբ: Մեդվեդևը անշուշտ հասկանում է, որ Կազանի տապալումից հետո գործնականում անհնար է դարձել կողմերին համաձայնության բերելն ու ինչ որ բան ստորագրել տալը, սակայն իհարկե նա կփորձի այդուհանդերձ անել դա, համենայն դեպս: սակայն գլխավոր և իրատեսական խնդիրը նրա համար թերևս մնում է ձևաչափի պահպանումը՝ եռակողմ գործընթացի շարունակությունը, գոնե մինչև Ռուսաստանի նախագահական ընտրությունների ավարտ: Եվ ահա հենց այդ համատեքստում է հնարավոր, որ նրա բուն առաջարկները վերաբերեն բոլորովին այլ խնդիրների և Ղարաբաղի հարցը լինի ընդամենը դրանց համատեքստում:

Այսինքն, Ռուսաստանը պետք է Հայաստանին ու Ադրբեջանին շահագրգռի մնալ իր ձևաչափի ներքո: Իսկ Հայաստանն ու Ադրբեջանն անշուշտ բոլորովին տարբեր հոգսեր, խնդիրներ ու պատկերացումներ ունեն թե՛ ռեգիոնալ տնտեսա-քաղաքական, թե՛ կոնկրետ Ռուսաստանի հետ տնտեսա-քաղաքական հարաբերություններում: Հետևաբար, Մեդվեդևի առաջարկներն էլ պետք է բխեն այդ պատկերացումների բազայից և համապատասխանեն դրան:

Երևի թե պետք չէ բացառել, որ առաջարկներից բացի, Լավրովը նաև որոշակի սպառնալիքներ բերած կլինի կողմերին: Չի բացառվում, որ նաև հենց դա է նկատի ունեցել ԱՄՆ, որ այդ երկրի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Լավրովի այցից առաջ զանգահարել է Սերժ Սարգսյանին, թերևս քաջ գիտակցելով, որ հենց Հայաստանի իմունիտետն է Ռուսաստանի սպառնալիքների հանդեպ առանձնապես թույլը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում