Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Լոռու մարզի դպրոցներից մեկում պատմության դասի ժամանակ աշակերտը դանակ-կաստետով հարվածել է դասընկերոջը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս Վ. Ք.-ի գործի դատական քննությունը:

17-ամյա Վ.-ն դեպքի պահին սովորում էր մարզի գյուղերից մեկի դպրոցի 11-րդ դասարանում:

Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ անչափահաս Վ.-ն թույլ է տվել «Զենքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 13-րդ հոդվածների դրույթների խախտում: Համաձայն հիշյալ դրույթների՝ ՀՀ տարածքում արգելվում է որպես քաղաքացիական զենք՝ շրջանառության մեջ մտցնել կռփազենք (կաստետ)… Քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք ունի ՀՀ 18 տարին լրացած քաղաքացին:

Ըստ մեղադրանքի՝ 17-ամյա դպրոցական Վ. Ք.-ն 2018 թվականին՝ գործով չպարզված օրը, Ալավերդի քաղաքի խանութներից մեկից ձեռք է բերել սառը զենք հանդիսացող կոմբինացված, սևեռվող շեղբով ծալովի դանակ-կռփազենք (կաստետ), որի դանակը սառը զենք չի հանդիսանում, իսկ բռնակը հարվածող-փշրող սառը զենք է՝ կռփազենք: Ձեռք բերած սառը զենքը անչափահաս տղան կրել է վերարկուի գրպանում՝ դրանով, ըստ մեղադրանքի, իրական հնարավորություն է ստեղծել այն հանցավոր նպատակով օգտագործելու համար:

Ըստ դատական ակտի՝ 2019 թվականի փետրվարի 19-ին, ժամը 9-ն անց 30-ի սահմաններում Վ. Ք.-ն Լոռու մարզի գյուղերից մեկի դպրոցի 11-րդ դասարանում՝ դասի ժամանակ, իր կողմից ապօրինի կրած, կոմբինացված սառը զենքի սևեռվող շեղբով համադասարանցի Ա. Թ.-ի առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Սառը զենք հանդիսացող կռփազենքը վերցվել է ոստիկանության աշխատակիցների կողմից՝ դեպքի հաջորդ օրը կատարված դեպքի վայրի զննությամբ:

Քննիչի որոշմամբ՝ համադասարանցու առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու համար անչափահաս Վ. Ք.-ի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ տուժողի բողոքի բացակայության հիմքով:

ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքում Վ. Ք.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Նա հայտնել է, թե ծնողները բաժանված են: Հայրը գտնվում է Ռուսաստանում, մայրը՝ Լոռու մարզի մեկ այլ գյուղում, իսկ ինքը բնակվում է տատիկի գյուղում՝ տատիկի հետ: Մոր հետ կապված է, մայրը զբաղվում է իր դաստիարակությամբ: Տատիկի գյուղում է ինքը դպրոց գնում, սովորում է 11-րդ դասարանում, ունի միջին առաջադիմություն:

Դեպքից որոշ ժամանակ առաջ Ալավերդու խանութներից մեկից 4 հազար դրամով գնել է դանակ-կաստետ, որն օգտագործել է տանը՝ կենցաղային նպատակներով:

2019 թվականի փետրվարի 19-ի առավոտյան՝ ժամը 9-ն անց 30-ին, ինքը դպրոցում էր, նստած էր դասարանում:

Դասի ժամանակ ինքն ու ընկերը՝ Ա. Թ.-ն, կատակում էին, ինքը նրան կատակով անվանել է «Վագրիկ», իսկ նա իրեն անվանել է «Չալիկ»:

Ինքը դա վիրավորական է համարել ու դանակ-կաստետով հարվածել է դասընկերոջ աջ ոտքին: Վերջինս դասարանից դուրս է եկել, ինքն էլ է դուրս եկել ու գնացել է նրա հետևից: Դպրոցի զուգարանում ինքը Ա.-ին օգնություն է ցույց տվել, հետո վերադարձել են դասարան: Երկրորդ դասը վերջանալուց հետո Ա.-ին ճանապարհել է տուն:

Վ.-ն պնդել է, թե զղջում է, հասկանում է կատարած սխալը:

Տուժողը հայտնել է, թե դասի ժամանակ Վ.-ի կողմից իր ոտքին դանակի հարված հասցնելուց հետո ինքը գնացել է դպրոցի զուգարան: Ոտքի վերքն արյունահոսել է, Վ.-ն ու մի քանի դասընկերներ դադարեցրել են արյունահոսությունը: Ինքը դասի ավարտից հետո գնացել է տուն, հետո իրեն տարել են հիվանդանոց:

Տուժողը հայտնել է, թե Վ. Ք.-ից բողոք, պահանջ չունի:

Այսպիսով, դեպքը տեղի է ունեցել դպրոցում, այն էլ՝ դասի ժամանակ: 11-րդ դասարանում յդ պահին դաս էր անցկացնում հասարակագիտության ու պատմության տղամարդ ուսուցիչը: Նա հայտնել է, թե դեպքի օրը առաջին երկու դասաժամերը 11-րդ դասարանում իրենն էին: Առաջին ժամին հանկարծ աշակերտներից՝ Ա. Թ.-ն, այնուհետև Վ. Ք.-ն ու ևս մի քանիսը առանց թույլտվություն հարցնելու դասարանից դուրս են եկել: Ինքը դասը շարունակել է…

Միայն դասամիջոցին է իմացել, որ Ա. Թ.-ի ոտքը դասի ժամանակ վնասվել է: Վ. Ք.-ն հայտնել է, թե ինքն է վնասել ընկերոջ ոտքը մոտը եղած դանակ-կաստետով: Ինքը մի աշակերտի կողմից մյուսին դանակով վնաս հասցնելը… չի տեսել՝ «ականատես չի եղել», քանի որ… զբաղված է եղել գրատախտակին դասը գրելով… Դեպքին նախորդող պահին դասարանում քաշքշուկ, կռիվ չի եղել: Վ. Ք.-ն իրեն դրսևորել է «պարկեշտ», իր գործողություններով «չի խախտել դասը, անհարգալից վերաբերմունք ցույց չի տվել ներկաների նկատմամբ, հայհոյանքներ չի հնչեցրել…»:

Դեպքի վայր հանդիսացող դասարանի զննության ժամանակ Վ. Ք.-ն իրավապահներին է ներկայացրել դանակ-կռփազենքը, որն առգրավվել և իրեղեն ապացույց է ճանաչվել:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ տուժող անչափահասին պատճառվել է աջ ազդրի ծակած-կտրած վերք՝ խորանիստ մկանների վնասումով:

Նշենք, որ ազդրի շրջանում դանակով վնասվածք հասցնելը կարող էր ողբերգական ավարտ էլ ունենալ, եթե վնասվեր զարկերակը, մի բան, որ երբեմն պատահում է նմանատիպ կռիվ-միջադեպերի ժամանակ…

Դատարանը հաշվի է առել, որ Վ. Ք.-ն հանցավոր արարքը կատարել է անչափահաս տարիքում՝ 17 տարեկանում:

Անչափահաս Վ. Ք.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով: Դատարանը նրան ազատել է քրեական պատասխանատվությունից, նրա նկատմամբ կիրառել է դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց՝ տեղական ինքնակառավարման մարմնի վերահսկողությանը հանձնելը 6 ամիս ժամկետով: Տղայի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դրվել է համապատասխան քաղաքապետարանի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում