Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

«Հայաստանը պիտի քա՛յլ անի». Փաշինյանը կդառնա՞ միջնորդ Իրանի և ԱՄՆ-ի միջև

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անցնող շաբաթվա սկզբին աշխատանքային այցով մեկնել էր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք։ Փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում մասնակցել է Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստին: Հայկական պատվիրակության ղեկավարը այցի շրջանակներում հանդիպել է Իրանի Էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի, ինչպես նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Իրանի շուրջ տարածաշրջանային իրավիճակի թեժացման և Իրան-ԱՄՆ հարաբերությունների կտրուկ սրման պայմաններում բարեկամ երկու երկրների՝ Հայաստանի և Իրանի բարձր մակարդակի շփումներն, անշուշտ, կրկնակի հետաքրքրություն են առաջացնում։ Թեև հնչեցված հայտարարությունները հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունների և հեռանկաների մասին բավական ընդհանրական էին ու հռչակագրային, այնուամենայնիվ, պետք է նկատել կողմերի պատրաստակամությունը համագործակցելու մի շարք առանցքային ոլորտներում։ Հայաստանն ու Իրանը շահագրգռված են ընդլայնելու փոխգործակցությունը հատկապես էներգետիկ, առևտրատնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման բնագավառներում։ Իրանն ու Հայաստանը մտադիր են ՀԷԿ կառուցել Արաքսի վրա։ Ավելին, որոշ հայ փորձագետներ կարծում են, որ Հայաստանը կարող է միջնորդի դեր խաղալ Իրանի և Միացյալ Նահանգների միջև՝ փորձելով նվազեցնել ներկայիս լարվածությունը։

Հանձնաժողովի նիստն ու հանդիպումները Թեհրանում

ՀՀ փոխվարչապետը և Իրանի Էներգետիկայի նախարարը, ովքեր նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են, նախքան հանձնաժողովի նիստի մեկնարկը տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի միջև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքն ու համագործակցության զարգացման հնարավորությունները:

Գրիգորյանը և Արդաքանիանը կարևորել են ԵԱՏՄ (Եվրասիական տնտեսական միություն) անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի վավերացումը երկու երկրների խորհրդարանների կողմից:

Փոխվարչապետը նշել է, որ համատեղ ջանքերով հնարավոր է առավելագույնս իրացնել համաձայնագրի շրջանակներում ստեղծված հնարավորությունները, և Հայաստանը, որպես Իրանի հետ ցամաքային սահման ունեցող միակ ԵԱՏՄ երկիր, իր ներդրումը կունենա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում առևտրային հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Իսկ հայ-իրանական միջկառավարական նիստի ավարտին տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը։

Հաջորդ օրը՝ հուլիսի 3-ին, Հայաստանի փոխվարչապետին ընդունել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ասելով, որ Թեհրանը նպատակադրված է խորացնել իր հարաբերությունները Երևանի հետ։ Իրանցի և հայ ժողովուրդների պատմական և մշակութային բարիդրացիական կապերի հանգամանքն ընդգծելուց հետո Ռոհանին անցել է ավելի կոնկրետ հարցերի՝ ասելով, թե «մենք կարող ենք ավելի արագ իրականացնել էլեկտրաէներգիայի, էներգետիկ ռեսուրսների ու տրանսպորտի ոլորտներում մեր համատեղ ծրագրերը»:

Արաքսի ախտոտման խնդիրը

Այս համատեքստում Իրանի նախագահն ընդգծել է Արաքս գետի կարևորությունը երկու հարևան երկրների համար՝ բարձրացնելով նաև Արաքսի էկոլոգիայի հարցը։

«Նկատի ունենալով այն փաստը, որ Իրանի բնակչության մի զգալի մասն Արաքսի ջրերն օգտագործում է որպես խմելու ջրի ու ոռոգման աղբյուր, գետի կենսականությունն անչափ կարևոր է», – ասել է Ռոհանին։

Հայաստանի փոխվարչապետն ի պատասխան վստահեցրել է իր զրուցակցին, որ ՀՀ բնապահպանության նախարարի ներկայությունը այսօրինակ հանդիպումներին վկայում է այն մասին, որ Երևանը հատուկ ուշադրություն է դարձնում Արաքս գետի կենսունակության խնդրին։

Օմանի ծոց-Պարսից ծոց-Սև ծով ծրագիրը

Հայաստանի հետ հարաբերություններում և ընդհանրապես մեր տարածաշրջանի առնչությամբ Իրանին հետաքրքրող կարևոր հարցերից մեկը տրանսպորտային միջանցքի կառուցման հարցն է։ Խորացնելով իր հարաբերությունները Արևելքի տնտեսական հսկայի՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (The Belt and Road Initiative) տնտեսական մեգանախագիծը[1] նախաձեռնած Չինաստանի հետ՝ Իրանը այս գլոբալ ծրագրի տրամաբանության մեջ[2] ձգտում է Պարսից ծոցի տարածաշրջանը տրանսպորտային ենթակառուցվածքների միջոցով կապել Սև ծովի հետ և ուզում են այս ծրագրի մեջ ներգրավել Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին։ Հենց այս ծրագրի շրջանակներում է կառուցվում Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, որին, ի դեպ, աջակցելու պատրաստակամություն է հայտնել Չինաստանի նախագահ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը Իրանի նախագահ Ռոհանին ասել է, որ «մենք նպատակ ունենք Պարսից ծոցն ու Օմանի ծոցը կապել Սև ծովին. այս ծրագիրն իրականացնելու ուղիներից մեկը այն Իրանի, Հայաստանի ու Վրաստանի միջոցով իրագործելն է»։

Իրան-Հայաստան-ԵԱՏՄ

Գրիգորյան-Ռոհանի հանդիպմանը ևս քննարկվել են Իրան-ԵԱՏՄ համագործակցության հեռանկարները։ Մեկ ամիս առաջ՝ հունիսի 10-ին, Իրանի Մեջլիսը վավերացրեց ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը, և իրանական կողմը հույս ունի, որ այս ուղղությունը կզարգանա։

«Եվրասիական տարածաշրջանի երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը մեզ համար լավ հնարավորություն է», – ասել է Իրանի նախագահ Ռոհանին։

Իսկ փոխվարչապետ Մ. Գրիգորյանն իր հերթին նշել է, որ Հայաստանն իրեն պատասխանատու է զգում ԵԱՏՄ-ի հետ Իրանի հարաբերությունների զարգացման գործում:

«Վստահեցնում եմ` բոլոր համատեղ ծրագրերն ու ներդրումները կիրագործվեն երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով», – ասել է Գրիգորյանը։

Լավ ժամանակներում ակտիվ չէին

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ (ՄԱՀՀԻ), իրանագետ Էմմա Բեգիջանյանի գնահատմամբ՝ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի այցի ընթացքում քննարկվել են գրեթե նույն ծրագրերն ու հարցերը, ինչ հայկական և իրանական կողմերը քննարկել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այս տարվա փետրվարին Իրան կատարած առաջին պաշտոնական այցի շրջանակներում։ Իրանագետը հատկապես առանձնացրեց Արաքսի վրա հիդրոէլեկտրակայան (ՀԷԿ) կառուցելու նախագիծը։

«Բանակցությունները գրեթե նույն ծրագրերի շուրջ են ընթացել։ Ու թեև հիմա Իրանում տնտեսական վիճակը ծանր է, բայց, կարծես թե, քաղաքական կամք կա՝ կյանքի կոչելու այս այցի ընթացքում քննարկված հարցերը, հատկապես Արաքսի վրա ՀԷԿ կառուցելու նախագիծը», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Բեգիջանյանը՝ նկատելով, որ Իրանի նախագահ Ռոհանին, ինչպես արդեն նշվեց վերևում, խիստ կարևորել է Արաքս գետի ախտոտման խնդիրը։

«Հատկանշական է, որ չնայած Իրանում տնտեսական վիճակը շատ ծանր է, այսուհանդերձ, իրանցիները կամք են դրսևորում, որ ՀԷԿ-ի կառուցումը պետք է սկսվի։ Դա շատ կարևոր է հատկապես ներկայիս ժամանակահատվածում։ Երբ ավելի լավ ժամանակներ էին և տարածաշրջանային, միջազգային իրադրությունը համեմատաբար ավելի նպաստավոր էր, Իրանը այնքան էլ ակտիվություն չէր դրսևորում։

Ճիշտ է, Իրանի տնտեսական սահմանափակումները միշտ էլ եղել են, բայց, ասենք, 2016-2017 թթ. վիճակն ավելի բարենպաստ էր։ Այն ժամանակ շարժ չկար, հիմա կա։ Հիմա իրենք [իրանական կողմը] են շեշտում, որ միջկառավարական հանձնաժողովի նիստին այս հարցը խիստ կարևորվել է։ Կարևորվել է նաև Արաքսի ջրի մաքրման հարցը։ Հավանաբար մեր կողմից է ախտոտվում», – ասում է մեր զրուցակիցը։

Հայաստանը պիտի քա՛յլ անի

Էմմա Բեգիջանյանը ենթադրում է, որ Իրանի շուրջ վերջին զարգացումները, Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարվածության աճը, ամերիկյան պատժամիջոցներն ու դրանց հնարավոր ազդեցությունը Իրան-Հայաստանի հարաբերությունների վրա ամենայն հավանականությամբ քննարկվել են Թեհրանում տեղի ունեցած հայ-իրանական հանդիպումների ընթացքում։

Այս համատեքստում փորձագետը կարևորում է Հայաստանի հնարավոր միջնորդական դերակատարումը Իրան-ԱՄՆ լարվածությունը թուլացնելու հարցում։ Բեգիջանյանը համամիտ չէ այն կարծիքների հետ, թե Հայաստանը չի կարող որևէ դեր խաղալ այս հարցում «փոքր երկիր» լինելու պատճառով։ «Կատարը, Շվեյցարիան նույնպես փոքր երկրներ են, բայց նրանք շատ ակտիվ են։ Այսօր Օմանը, Կատարը, Շվեյցարիան, Ճապոնիան և այլ երկրներ միջնորդության քայլ են արել։ Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ հայտարարել է, թե իրեն [Ճապոնիայի վարչապետ Սինձո] Աբեն է խնդրել, որ միջնորդություն անի, չնայած որ հիմա Իրան-Թուրքիա փոխհարաբերություններն այդքան էլ բարենպաստ չեն միջնորդություն անելու համար։ Թեև մյուս կողմից Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո հարաբերությունների բարելավման որոշ միտում է նկատվում թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Ինչ վերաբերում է Հայաստանին՝ բոլորն ասում են, թե Հայաստանը պիտի ակտիվ չեզոքություն պահպանի, ոչինչ չանի։ Բայց եթե Հայաստանը փոքր է, ուրեմն պիտի չխոսի՞։ Չի՞ կարող միջնորդել, քայլ անել։ Եթե Ճապոնիան անում է՝ չի հաջողում, ապա Հայաստանն էլ կարող է անել։ Գուցե հաջողի։ Ամեն դեպքում ուզում եմ ասել, որ ակտիվությունը այդպես է լինում։ Պետք է քայլ անել, ոչ թե բարդույթավորվել՝ «մենք փոքր երկիր ենք, մենք չենք կարող» և այլն։ Դա սխալ մոտեցում է, Հայաստանն էլ կարող է նման քայլ անել։ Գուցե Իրանն ավելի շատ ընդունի Հայաստանի քայլը», – կարծում է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետը։

Հղումներ՝

[1] Տե՛ս՝ «Հայաստանը՝ Մետաքսի հին ու նոր ճանապարհին. ինչո՞վ է մեր երկիրը հետաքրքիր Չինաստանին»։

[1] Տե՛ս՝ «Իրանը Ռուսաստանից փախչելու տեղ չունի, մյուս կողմից՝ «թաքնված վիշապը»՝ Չինաստանն է ակտիվանում մեր ռեգիոնում»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում