ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ցավակցական խոսքով դիմել է այսօր Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհվածների հարազատներին:
«Քիչ առաջ տեղեկացա Արարատի մարզում ճանապարհատրանսպորտային սարսափելի պատահարի մասին, որի հետևանքով զոհվել է վեց մարդ, կան բազմաթիվ վիրավորներ:
Համբերություն եմ մաղթում իրենց հարազատներին կորցրած մեր հայրենակիցներին, տուժածներին` շուտափույթ ապաքինում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: