Թուրքիայի ոստիկանության մաքսանենգության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները Բոլու շրջանի Աթաթուրք զբոսայգու մոտակայքում կայանած մեքենայում հայտնաբերել են 18 գրամ ռադիոակտիվ նյութ։ Այդ մասին ասվում է տեղի իշխանությունների հայտարարության մեջ՝ գրում է ria.ru-ն։
Ենթադրվում է, որ գտնված նյութը կալիֆորնի է հանդիսանում։ Այն օգտագործվում է ատոմային էներգետիկայում միջուկային զենքի մարտագլխիկներ պատրաստելու համար։ Դրա արժեքը գնահատվում է ավելի քան 70 մլն դոլար։
Նշվում է, որ նմանատիպ նյութի ներկրումը, պահպանումը և տեղափոխումը հատուկ թույլտվություն է պահանջում։
Գործի շրջանակներում ձերբակալվել է 5 մարդ։