Հունաստանի իրավապահ մարմինները բռնագրավել են Captagon արգելված դեղամիջոցի 3 բեռնարկղ․ դեղամիջոցը պատրաստվում է ամֆետամին ֆենետիլինի հիման վրա։ Բեռի ընդհանուր ծանրությունը գերազանցել է 5 տոննան, իսկ արժեքը կազմել է 660 մլն դոլար։
Նավը, որի վրա հայտնաբերվել են հաբերը, երկիր է ժամանել Սիրիայից։
Captagon-ը ամենաուժեղ խթանիչն է, որը թույլ է տալիս մի քանի օր արթուն մնալ, խեղդել վախի ու սովի զգացումը: Դեղերի արտադրությունը վերահսկվում է ահաբեկչական կազմակերպությունների կողմից։ Այս խմբերի զինյալները օգտագործում են Captagon նախքան ճակատամարտը։