Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Արարատ-Արմենիայի» 2000 դրամանոց մուտքը Եվրոպա

Հուլիսից 9-ից հայկական 4 ակումբներ պայքարը կսկսեն եվրագավաթների մրցաշարերում: Այս օրը Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ՀՖՖ-ի տեխնիկական կենտրոնում մրցելու է Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի հետ: Վերջինս 13 անգամ դարձել է Շվեդիայի չեմպիոն, 14 անգամ՝ փոխչեմպիոն և 8 անգամ՝ գավաթակիր: Ամեն դեպքում վերջին տարիներին այս թիմի ելույթները եվրագավաթների խաղարկությունում տպավորիչ չեն: Օրինակ, անցյալ տարի ԱԻԿ-ը ելույթ է ունեցել Եվրոպա լիգայի խաղարկությունում: Որակավորման առաջին փուլում ԱԻԿ-ը իռլանդական «Շեմրոկ Ռովերսին» երկու հանդիպումների արդյունքում մեծ դժվարությամբ լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթելուց հետո որակավորման երկրորդ փուլում երկու հանդիպումների արդյունքում 2:0 հաշվով զիջել էր դանիական «Նորշելանին»:

ԱԻԿ-ը դավանում է սկանդինավյան թիմերին բնորոշ դինամիկ և ինչ-որ տեղ կոշտ ֆուտբոլ: Նշենք որ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը տոմսեր է սահմանել առաջիկա հանդիպման համար: Ընդա որում տոմսերն արժեն 2000 դրամ: Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տոմսերի վաճառքի նոր քաղաքականության համաձայն ազգային թիմի հանդիպումների մարզադաշտի տոսմերի կեսից ավելին վաճառվում է 1000 դրամով: Երևանում կայանալիք Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումբների տոմսերն էլ արժեն 2-5 հարյուր դրամ: «Արարատ-Արմենիան» առաջին անգամ է ելույթ ունենալու Չեմպիոնների լիգայի խաղարկությունում և փոխարենը երկրգապուների մոտեցնի թիմին, անում է հակառակը: Բազմաթիվ երկրապգուները տեղեկանալով որ «Արարատ-Արմենիա»-ԱԻԿ հանդիպման տոմսերն արժեն 2000 դրամ հիասթափություն են ապրել: Ինչևէ հուլիսի 11-ին ՀՀ փոխչեմպիոն «Փյունիկը» Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում հյուրընկալելու է մակեդոնական «Շկուպիին»: Ու քանի որ այդ օրը ՀՀ գավաթակիր «Ալաշկերտը» ևս նույն մրցաշարի շրջանակներում տնային հանդիպում է անցկացնելու «Փյունիկը» ստիպված է լինելու խաղալ Գյումրիում: Ի տարբերություն «Արարատ-Արմենիայի» «Փյունիկը» ոչ միայն հանդիպման համար տոմսեր չի սահմանել նախաձեռնել է երկրպագուների անվճար ուղևորություն դեպի Գյումրի, որտեղ տեղի կունենան նաև ուշագրավ միջոցառումներ: Մակեդոնական «Շկուպի» ակումբը նախորդ մրցաշրջանում տիտղոս չի նվաճել՝ ներքին առաջնությունում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը:

Եվրոպա լիգայի խաղարկությունում «Փյունիկի» մրցակիցը հայտնվել է այն բանից հետո, երբ բրոնզե մեդալակիր «Ակադեմիա Պանդև» թիմը նվաճել է նաև Հյուսիսային Մակեդոնիայի գավաթը: Հուլիսի 11-ին ՀՖՖ-ի տեխնիկական կենտրոնում «Ալաշկերտը» մրցելու է մակեդանական մեկ այլ ակումբի «Մակեդոնիա Սկոպյեի» հետ: Ու չնայած այս հանդիպման համար սահմանված են տոսեր, երևանյան ակումբը դրանք տրամադրում է անվճար: «Ալաշկերտի» մրցակիցը Մակեդոնիայի առաջնությունում զբաղեցրել է միայն 6-րդ հորիզոնականը և Եվրոպա լիգայում հայտնվել այն բանից հետո երբ ՈւԵՖԱ-ն հայտնի «Վարդար» ակումբին զրկել է եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից:

Չնայած, որ «Ալաշկերտը» կադրային որոշ խնդիրներ ունի, այնուամենայնիվ, կարող ենք ասել, որ երևանյան ակումբի հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը ևս բարձր է: Ինչ վերաբերվում է «Բանանցին», ապա այս թիմը առաջին հանդիպումը կանցկացնի ևս հուլիսի 11-ին մրցակցի հարկի տակ՝ մրցելով սերբական «Չուկարիչկիի» հետ: «Չուկարիչկին» ավարտված մրցաշրջանում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ առջևում թողնելով սերբական հեղինակավոր թիմերին՝ չեմպիոն «Ցրվենա Զվեզդային», փոխչեմպիոն «Ռադնիչկի Նիշին», ինչպես նաև բրոնզե մեդալակիր «Պարտիզանին»:

Նշենք, որ Սերբիայի առաջնությունը որակապես գերազանցում է Մակեդոնիայի առաջնությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում