Friday, 29 03 2024
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները

Արմեն Սարգսյանի տարբերվող դիրքորոշումը․ նախագահը քանդում է բարիկադները

Շատերը թերահավատորեն էին մոտենում Արմեն Սարգսյանի նախագահական մանդատին, մանավանդ, որ Սերժ Սարգսյանի ու նրա թիմի գործուն ջանքերով Սարգսյանը ստացել էր էապես «խուզված» լիազորություններ։ Սակայն Արմեն Սարգսյանն անգնահատելի կայունացնող դեր կատարեց հեղափոխության օրերին ու դրան հաջորդած ամիսներին։

Նախագահը մի կողմից զսպում էր հեռացող կամ հին համակարգից եկող ուժային ռիսկերը, մյուս կողմից՝ զսպում էր հեղափոխության ալիքի հնարավոր հախուռն դրսևորումները։ Թերևս այս հանգամանքների շնորհիվ՝ Արմեն Սարգսյանն այսօր հանրային բավականին մեծ վստահություն է վայելում, մանավանդ, որ Հայաստանին է ծառայեցնում իր ունեցած բազմաշերտ միջազգային կապերը։

Այս իրավիճակը Սարգսյանին հավասարապես խոցելի է դարձնում հին համակարգի ներկայացուցիչների ու հեղափոխության թիմի որոշ գործիչների կողմից։ Հները համարում են, որ Արմեն Սարգսյանը դավաճանել է իրենց, նորերը խանդով են վերաբերվում նախագահի միջազգային հեղինակությանը, որը վաղ թե ուշ վերածվելու է ներքաղաքական կապիտալի։

Սակայն նույնիսկ այս իրավիճակում Արմեն Սարգսյանը շարունակում է դրսևորել զուսպ, կայունացնող դերակատարություն՝ չտրվելով ռեստավրացիայի կողմնակիցների շանտաժին ու հեղափոխական իշխանության ինտրիգներին։

ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը երկփեղկել է ոչ միայն հասարակությանն ու քաղաքական ուժերին, այլ նաև՝ մասնագիտական շրջանակներին։ Ակնհայտ է, որ ճգնաժամի, այսպես կոչված, հեղափոխական հանգուցալուծումը հանգեցնելու է ՍԴ լեգիտիմության կորստին ու մեծ հաշվով՝ վտանգելու է դատական ռեֆորմը, մյուս կողմից՝ ՍԴ-ում ստատուս-քվոյի պահպանումը ականապատելու է առնվազն սահմանադրական արդարադատությունը։

Նման իրավիճակում քաղաքական համախոհությունը դառնում է կարևոր այն բաղադրիչը, որը պետք է հանգեցնի օպտիմալ լուծումների։ Օրինակ՝ կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը խանդավառությամբ են ընդունում Վահե Գրիգորյանի մոտեցումները, սակայն ակնհայտ է, որ նույնիսկ Վենետիկի հանձնաժողովից ազդանշաններ են գալիս, որ եվրոպական հեղինակավոր կառույցը միանշանակ չի համարելու բացառապես քաղաքական լուծումների ու միջամտությունների լեգիտիմությունը։

Այս պարագայում Արմեն Սարգսյանի երեկվա դիրքորոշումը կայունացնող նշանակություն ունի, կոնկրետ դեպքում՝ հեղափոխականությունը զսպելու և ավելի ռացիոնալ լուծումներ գտնելու իմաստով։

Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը, «Ազատության»հարցմանն ի պատասխան տեղեկացրել են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ Վահե Գրիգորյանի մասնավոր կարծիքն ընդունվել է ի գիտություն: «Ազատություն»-ը մասնավորապես հետաքրքրվել էլ՝ արդյոք նախագահը կարծո՞ւմ է, որ Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ, պատրաստվո՞ւմ է արձագանքել Վահե Գրիգորյանի նամակին, ո՞ր տարբերակն է ընդունելի համարում։

Ինչպես տեսնում ենք՝ Արմեն Սարգսյանը ձեռնպահ է մնացել ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին գնահատականներ տալուց, ինչպես նաև՝ հեշտ լուծումներ գտնելու գայթակղությունից։ Իհարկե, նման դիրքորոշումը հավասարապես քննադատվելու է թե հեղափոխականների և թե հակահեղափոխականների կողմից, սակայն ռացիոնալ լուծումներ հնավոր է գտնել միայն բարիկադների վերացումից հետո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում