Tuesday, 23 04 2024
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ

Քոչարյանը քաղաքական անցյալ է. ի՞նչ են պայմանավորվել Դաշնակցությունն ու «Ժառանգությունը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։

– Տիկին Դիլբարյան, օրերս «Ժառանգություն» կուսակցությունը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ՝ իրենց նախաձեռնած քաղաքական ուժերի հետ հանդիպումների շրջանակներում։ Համագործակցության ի՞նչ հնարավորություններ եք տեսնում՝ հատկապես  այն դեպքում, երբ Դաշնակցությունը շարունակում է  ասոցացվել քաղաքական նախկին համակարգի հետ։

– Դաշնակցությունը սկսել է կուսակցական հանդիպումների շարք, և օրերս, այո՛, տեղի ունեցավ «Ժառանգության» և Դաշնակցության հանդիպումը։ Պետք է ասեմ, որ փաստորեն Դաշնակցության այն կազմը, որի հետ մենք հանդիպել ենք, նորացված կազմն է, գիտեք, որ իրենց Ընդհանուր ժողովից հետո կազմի բավականին նկատելի փոփոխություններ տեղի ունեցան։

«Ժառանգությունը» համոզված է, որ փոխադարձ քննարկումները միշտ ունեն արդյունավետության բավականին  մեծ օգտակար գործողության գործակից։ Քննարկման ընթացքում մենք նշեցինք և հասկացանք, որ հատկապես օրենսդիր ոլորտում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ կա ընդհանուր մոտեցում։ Դա վերաբերում է և՛ սահմանադրական փոփոխություններին, որոնք կառնչվեն Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգին։ Երկրորդ կարևորագույն հարցը Ընտրական օրենսգրքի բարեփոխման գործընթացն է՝ և՛ համապետական, և՛ ՏԻՄ ընտրությունների մակարդակում։ Եվ երրորդը՝ Կուսակցությունների մասին օրենքում կատարվող անհրաժեշտ փոփոխություններն են, և ՀՅԴ ԳՄ այն ներկայացուցիչները, որոնք եկել էին մեզ հետ հանդիպման, այդ հարցում մեզ հետ համակարծիք էին։ Նաև նշվեց, որ Արցախի խնդրում ևս հայ ժողովուրդը, անկախ իր կուսակցական պատկանելությունից, պետք է դրսևորի մեկ քաղաքական կամք։ Եվ ևս մեկ խնդիր, որ ինձ ուրախացրեց. քաղաքական անցյալին վերադարձ լինել չի կարող։ Անգամ երբ մենք տարածեցինք «Ժառանգության» մամլո հաղորդագրությունը, դա վերնագիր էինք որպես դիտարկել։ Ես կարծում եմ, որ դա գործունեության նոր ելակետ է։ Այո, գուցե կուսակցությունները քննադատվում են, ներքաշվում են ինչ-որ գործընթացների մեջ, որոնք բերում են խիստ անցանկալի զարգացումների, բայց եթե կա կամք՝ չկրկնելու նախկինը, այսինքն՝ չվերադառնալու քաղաքական անցյալի գործելակերպին, ապա դա դրական է։ Եվ պայմանավորվածությունը հետևյալն է՝ նոր գործելակերպը մշակելու հարցում կան հնարավոր համագործակցության ուղիներ։ Օրենսդրական ոլորտում այդ փոփոխությունների վերաբերյալ կփորձենք  մասնակցել ընդհանուր քննարկումների, ծավալել հանրային դիսկուրս, ստեղծել այնպիսի փաստաթղթեր, որոնք կարող են դրվել քննարկման իշխանության կողմից, և այն ոլորտները, որոնք փոփոխության կարոտ են, այդ թվում՝ դատաիրավական տիրույթում քննարկման առարկա են։

– Դաշնակցությունը վեթինգին  դեմ է, իսկ դո՞ւք։

– Իրենք ասում են, որ դեմ են ոչ թե ինքնին վեթինգին, այլ այն նմուշներին, որ Լիլիթ Գալստյանի և Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ կիրառվել են Ալբանիայում և այնպիսի երկրներում, որտեղ իրավիճակը համահունչ չէր Հայաստանին։ Եվ խնդիրն այն էր, թե ով է կատարելու այդ վեթինգը, այսինքն՝ ինչպես է ձևավորվելու այդ մարմինը։ Նկատելի էր դիրքորոշումների ոչ թե ռազմավարական տարբերություն, այլ մարտավարական։ Իրենք դեմ էին լյուստրացիային, բնականաբար մեր կուսակցությունները շատ հարցերի շուրջ ունեն տարբեր տեսակետներ։ Բայց ինչպես նշեցի՝ մենք գտանք  համագործակցության ընդհանրություններ։ Ճիշտ է՝ մենք այս պարագայում նախաձեռնողը չէինք, բայց «Ժառանգությունը» համոզված է, որ միայն համագործակցային մթնոլորտում կարելի է ճշտել այն արդյունավետ ճանապարհը, որը կարող է բերել ժողովրդավարական համակարգի ձևավորման։ Դրանք ընտրական համակարգում փոփոխություններն էին, իրենք պատրաստ էին քննարկումներ նախաձեռնել, մասնակցել դրանց ու դիրքորոշումները հստակեցնել այդ ուղղություններով։

– Այսինքն՝ խոսքը վերաբերում է իրավիճակային հարցերի շուրջ համագործակցությանը։

– Միանշանակ այո՛։ Լայն համագործակցության մասին խոսելը չափազանց վաղ է, և հետո ոչ մի հիմք չկա։

– Դաշնակցության համար նաև չկան կարմիր գծեր Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության առումով։ Մինչդեռ «Ժառանգության» դիրքորոշումն այս հարցի շուրջ այլ է։ Սա ձեզ չի՞ խանգարում։

– «Ժառանգությունը» միանշանակ համոզված է, և հանդիպման ընթացքում դա քանիցս հնչեց՝ ՀՀ երեք նախկին նախագահների հետ, նրանց քաղաքական վերադարձի հետ կապված քննարկումներ չեն կարող ծավալվել։ Մենք համոզված ենք, որ անցյալը անցած է։ Հուրախություն  մեզ՝ հնչեց հայտարարություն, որ քաղաքական անցյալին վերադարձ չկա։ Առավել մանրամասներ մեկ հանդիպման ընթացքում մենք իհարկե չէինք կարող ճշտել, բայց համենայնդեպս մեզ համար դա հստակ է։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական անցյալ է:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում