Thursday, 25 04 2024
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն

Սամվել Կարապետյանը հնարավոր է հայտնվի «Կրեմլի ցուցակից» դուրս. Ռուսաստանահայ օլիգարխիայի ներդրումներ Հայաստանում կլինե՞ն

Ռուսական մամուլում, ամերիկյան աղբյուրին հղումով,  տեղեկություն է հրապարակվել, որ Սպիտակ տունը հրաժարվել է պատժամիջոց կիրառել հայտնի «Կրեմլի ցուցակում» ներգրավված միլիարդատերերի նկատմամբ: Այդ մասին տեղեկացնում է ռուսական «Դոժդ» հեռուստաալիքը՝ հղում անելով «Օտկրիտիե մեդիա» գործակալությանը: Ըստ տեղեկության՝ Թրամփի աշխատակազմը ցուցակի գործարարների հանդեպ պատժամիջոց կիրառելու հարցի նկատմամբ հետաքրքրությունը կորցրել է դեռևս նախորդ տարի ամռանը: «Կրեմլի ցուցակը» ԱՄՆ-ը հրապարակեց 2018 թվականի հունվարին: Դրանում ռուսաստանցի մոտ 200 պաշտոնյաներ և գործարարներ էին, Ֆորբսի ցանկում եղած միլիարդատերեր, որոնք համարվում էին ՌԴ նախագահ Պուտինի մերձավոր շրջապատ՝ այդ թվում հայազգի գործարար Սամվել Կարապետյանը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ առաջին հայացքից Պուտինի իշխանության հիմքը հանդիսացող  Ռուսաստանի  օլիգարխների  դիրքերի խարխլումը միջազգային շուկայում միանգամայն հասկանալի մարտավարություն է ԱՄՆ-ի կողմից, բայց մյուս կողմից՝ կան դրանից բխող այլ խնդիրներ։

– Պարոն Մեհրաբյան, Պուտինի մերձավոր շրջապատ հանդիսացող միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցների վերացման հնարավորությունն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։

– Ֆինանսների նախարարությունը շատ դեպքերում ձեռնպահ է մնացել՝ հաշվի առնելով այն ազդեցությունը, որը կարող է այդ քայլն ունենալ միջազգային շուկաների վրա։ Մասնավորապես՝ ալյումինի միջազգային շուկայի վրա Դերիպասկայի նկատմամբ պատժամիջոցները։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ այդ ընդհանուր քաղաքականությունը՝  հարվածել օլիգարխների դիրքերին, այնուամենայնիվ իր մեջ պարունակում է որոշակի սահմանափակումներ, և դատելով դրանից՝ կարելի է  ասել, որ ցուցաբերվում էր նաև անհատական մոտեցում։ Թե ինչ լուծման ի վերջո կհանգեն՝ այս պահին դժվար է ասել։ Մենք գոնե տեսնում ենք, որ Միացյալ Նահանգներում որքան էլ կա քաղաքական կոնսենսուս, որ Ռուսաստանին պետք է զսպել, Ռուսաստանի ագրեսիվ պոտենցիալը պետք է սահմանափակել,  բոլոր այն հարցերում, որտեղ Միացյալ Նահանգները տեսնում է երկխոսության հնարավորություն՝ գնում է այդ երկխոսության։ Դրա վկայությունն է մասնավորապես Իսրայելում տեղի ունեցած հանդիպումը՝ Բոլթոն-Պատրուշև-Իսրայելի արտաքին հետախուզության ղեկավար։ Հետագա զարգացումները ցույց կտան, թե ինչ որոշում ի վերջո կընդունվի, կամ ինչի կհանգեն այս հաջորդական քայլերը։ Այս պահին որևէ բան ասելը բարդ է։

– Մեզ՝ Հայաստանին, հատկապես հետաքրքրում է Սամվել Կարապետյանի գործոնը։

Մենք պետք է մի բան հասկանանք՝ որքան էլ որ Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է, տնտեսությունը զարգանում է, ներդրումները շատանալու են, պատժամիջոցները որևէ կերպ իրենց վրա չեն ազդում… մի խոսքով՝ այդ «ուռա-հայրենասիրական» մեկնաբանությունները համենայնդեպս դեռ ոչինչ չեն նշանակում։ Մենք տեսնում ենք տնտեսության աճի պատկերը և տեսնում ենք, որ Ռուսաստանը, փաստորեն, հետխորհրդային տարածքի հետնապահն է տնտեսական ցուցանիշներով։ Այդ իմաստով պետք է հետևություններ անել հատկապես ռուսական շուկայի ապագայի հետ կապված։ Հայկական շուկայում ներդրումները մեծացնելով՝ Ռուսաստանում ապրող ցանկացած բիզնեսմեն պարզապես կմեծացնի իր շանսերը՝ խուսափելու բոլոր հնարավոր պատժամիջոցներից, որ կարող է գալ Միացյալ Նահանգների կողմից, խոսքը վերաբերում է խոշոր բիզնեսին։ Թե ինչ կոնկրետ դրսևորումներ դա կստանա՝ կապրենք կտեսնենք։

– Ամեն դեպքում նկատելի է, որ այս մեկ տարվա  կտրվածքով մենք չունենք ռուսաստանահայ բիզնեսմենների հետաքրքրություն հայկական շուկայում՝ ներդրումների տեսքով։

– Այո՛,  խոշոր բիզնեսի կողմից մենք որևէ ակտիվություն այս մեկ տարվա ընթացքում չենք տեսել։ Ես կարծում եմ՝ մեր խոշոր բիզնեսմենները այնուամենայնիվ դեռ ժամանակ ու հնարավորություն ունեն վերլուծելու իրավիճակն ու անելու համապատասխան հետևություններ։

– Դրա պատճառը, ըստ Ձեզ, ռուսաստանահայ օլիգարխիայի կապն է նախկին համակարգի հետ և չհարմարվե՞լը  նոր իշխանություններին, Հայաստանում առկա նոր իրավիճակին։

Ձեր նշած երկու գործոնն էլ առկա է, և գոյություն ունեն մեկ ընդհանուր համալիրով։

– Վերջերս  Հայաստանում տեղի ունեցավ Սամվել Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը։ Մենք սա սառույցը հալվելու որոշակի նշան կարո՞ղ ենք համարել։

Սա շատ դրական ազդակ է, բայց գործնական ազդանշան կարող ենք համարել այն պահին, երբ տեսնենք գործնական քայլեր։ Գործնական քայլերը կլինեն շատ ավելի ազդեցիկ, քան այդ հանդիպման փաստը։

– Մի կողմից՝ Հայաստանում կան բոլոր բարենպաստ պայմանները, բայց մյուս կողմից՝ մենք ոչ մի  կողմից, և ոչ միայն Ռուսաստանից, ներդրումների ակտիվություն չենք տեսնում։ Ժամանակահատվա՞ծն էր քիչ, թե՞ այլ գործոններ կան։

Իներցիայի գործոնը ևս առկա է։ Ի վերջո, նրանց համար Հայաստանը միանգամից վերածվեց մի անծանոթ միջավայրի՝ ոչ սովորական խաղի կանոններով։ Ինչ-որ տեղ նաև ժամանակ է պետք այդ ամենին ընտելանալու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում