Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բազմաթիվ եվրոպական լիբերալների կողմից դիտվում է որպես պոպուլիզմի վերածննդի և միգրանտների նկատմամբ հակաքարոզչության դեմ պայքարող ամենագլխավոր հեղինակություն: Ինչպես գրում է The New York Times-ը, միգրացիայի դեմ հանդես եկող բազմաթիվ քաղաքական գործիչներ, փոքրամասնությունների իրավունքների հակառակորդներ և ազգայնականներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին որպես «այլընտրանքային պապ» են համարում:
Ինչպես նշում է պարբերականը, այս տեսակետից պետության ղեկավարի և քահանայապետի հուլիսի 4-ին հանդիպումը հանդիպում էր մարդկանց, որոնք եվրոպական մայրցամաքում քրիստոնեության վերաբերյալ մրցակցային հայացքների դրոշակակիրներ են և արտացոլում էր Արեւմուտքը պառակտող լիբերալների և ազգայնականների գաղափարական բևեռացումը: Նշվում է, որ Պուտինը, ինչպես միշտ, ուշացավ մեկ ժամ: 2013 թ.-ին Պապի հետ իր առաջին հանդիպման ժամանակ նա ուշացել էր 50 րոպե, իսկ 2015-ին՝ ավելի քան 60 րոպե: Ռուսաստանի ղեկավարը և քահանայապետը նվերներ են փոխանակել, և նրանց միջև, ինչպես նշվում է Վատիկանի հետագա հայտարարության մեջ՝ «ջերմ» զրույց է տեղի ունեցել, որը վերաբերում էր Ռուսաստանի կաթոլիկ եկեղեցու իրավիճակին, շրջակա միջավայրի խնդիրներին, ինչպես նաև Սիրիայում, Վենեսուելայում և Ուկրաինայում տիրող քաղաքական իրավիճակին:
Ընդգծվում է, որ հանդիպումը Պուտինին հնարավորություն տվեց «փայլ հաղորդել» համաշխարհային առաջնորդի իր հեղինակությանը, իսկ Ֆրանցիսկոսի համար քաղաքական գործչի հետ փոխգործակցությունը կարևոր է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների պաշտպանության համար: Բացի այդ, Հռոմի պապը ձգտում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի կաթոլիկ եկեղեցու հետ: