Մոսկվայում տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ ազգությամբ հայ, ռուսաստանցի հայտնի բևեռախույզ, օվկիանոսագետ Արթուր Չիլինգարովի ինքնազգացողությունը վատացել է՝հաղորդում է Gazeta.ru- ն:
Չիլինգարովը ներկա էր «Միացյալ Ռուսաստան» կուսակցության համաժողովին։ Շտապօգնության բժիշկները չափել են նրա ճնշումը։ «Չիլինգարովն իրեն լավ է զգում: Փոքր-ինչ վատ է զգացել իրեն, բայց կշարունակի իր աշխատանքը համաժողովում»,- հաղորդել են կուսակցության մամլո ծառայությունից: