Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ռուս-վրացական «պատերազմն» ու հայկական գինին

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի հետ՝ ռուս-վրացական հարաբերություններում առաջացած ճգնաժամի ու Հայաստանի գինեգործության վրա դրա հնարավոր ազդեցության մասին:

– 2006թ. ռուս-վրացական ճգնաժամի ժամանակ վրացական գինիները ռուսական շուկայում 2-3% էին կազմում: Հիմա խոսվում է 15-16%-ի մասին, այն դեպքում, երբ հիմա էլ այդ հարաբերությունները այնքան ջերմ չեն:

– Վերջին տարիներին վրացական գինին ռուսական շուկայում իր ծավալներով երկրորդ-երրորդ տեղերում է, 17% մասնաբաժնով: Սա անում է մոտավորապես 35 մլն շիշ, բայց սկսած 2014-ից, յուրաքանչյուր հաջորդ տարում այդ թիվը գրեթե կրկնապատկվել է:

– Արդյոք Վրաստանը խաղողի, հետևաբար և գինու արտադրության նման պոտենցիալ ունի՞: Այս երկիրը ոչ վաղ անցյալում շատ համեստ ցուցանիշներ ուներ խաղողի, գինու պոտենցիալի առումով:

– Նրանք 2006թ. հայտնի դեպքերից հետո ճիշտ հետևություններ արեցին: Սկսեցին լայն թափով այգիներ տնկել, մանավանդ 2014-ից հետո:

Այդ այգիների մի զգալի մասն արդեն 4-5 տարեկան են, մտնում են լիարժեք պտղաբերման փուլ, բայց սրանց հետագայի առումով խիստ անորոշություն է սկսվում, որովհետև իրենք կողմնորոշվել են ռուսական շուկայի վրա, և հերթական անգամ այդ շուկայից դուրս մղվելու մեծ հավանականություն է ստեղծվել: Եթե նման բան տեղի ունեցավ, ապա այդ այգիների մի մասը եկող տարի կքանդվի: Ինչ վերաբերում է գինու պոտենցիալին. հիմա նրանք ունեն 50-55 մլն շշի պոտենցիալ: 2000-ականների սկզբին իրենք ընդհանուրը տալիս էին մոտավորապես 65 մլն, որից 60-ը գնում էր դեպի Ռուսաստան, և պոտենցիալը 25 միլիոնի սահմաններում էր:

– Դուք գտնում եք, որ Մոսկվայի վերջին հայտարարությունը, կապված գինիների հետ, կբերի երկարատև արգելքի:

– Կարծում եմ՝ այո, շատ երկար պրոցես է: Եվ եթե, ի տարբերության անցած անգամվա, այս անգամ աշխարհը չկանգնի Վրաստանի կողքին, այդտեղ խաղողի այգիները շատ արագ կքանդվեն:

– Ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ն է աշխարհի՝ Վրաստանի կողքին կանգնել-չկանգնելու հավանականությունը:

– Կկանգնի: ԵՄ-ն կկանգնի: Անցյալ անգամ կանգնեց ԱՄՆ-ը, և այդ ընթացքում վրացիները դեպի Եվրոպա կատարեցին շատ լուրջ քայլեր: Հիմա շատ մեծ է հավանականությունը, որ ԵՄ կսատարի Վրաստանին:

– Բայց ԵՄ գինու շուկան գերհագեցած է, հավելած, որ 2006-2007 թվականներին քաղաքական նկատառումներով որոշակի քանակների տեղ տվեցին վրացական գինիներին: Էլ ինչքա՞ն կարող են տալ:

– Եվրոպան վրացական գինիներ չի վերցնի: ԵՄ-ն վարում է շատ կոնկրետ քաղաքականություն, փողը կտա, կասի՝ չեմ ուզում, որպեսզի այս գինին մտնի ԵՄ և իրենց համար լրացուցիչ խնդիրներ ստեղծի: Թույլ կտա, կօգնի, որ վրացիները կարողանան չինական, հնդկական, բրազիլական շուկաներում հնարավորինս մեծ ծավալներով հաստատվել: Աշխարհն ունի ալկոհոլի 4 հզոր ու դինամիկ զարգացող շուկաներ.

Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա, Մեքսիկա: Հասկանալիորեն ամենահզորը Չինաստանն է: Վրացիները մաքսային արտոնություններ են ստացել, որ սկսում է 15%-ից և վերջանում 40%-ով: Վերջին զարգացումներից ելնելով՝ ԵՄ-ն Վրաստանին կտա դրամաշնորհներ և կանի քայլեր, որպեսզի վրացիներն իրենց գինիներով Եվրոպայից հեռու մնան: Հարցն այն է, որ, մի կողմից, գինու սպառման առումով 2018թ. ռեկորդային եղավ աշխարհի համար: Պատմության ընթացքում խմվեց ամենամեծ քանակությամբ գինին: Մյուս կողմից՝ դրանով հանդերձ, Եվրոպան լճացման եզրին է, որտեղ իր պոտենցիալը շատ մեծ է, իներցիան՝ փոքր: Դրա համար էլ եվրոպացի արտադրողները շատ արագ արձագանքում են բաց շուկաներին, ինչպես որ եղավ վրացական և մոլդովական գինիների հետ. 270 մլն շիշ մոլդովական, 60 մլն շիշ վրացական գինի դուրս մղվեց ռուսական շուկայից, որն անում էր ռուսական շուկայի համարյա 30%-ը: Ընդամենը մեկ ամսում առաջացած բացը լրացվեց ԵՄ-ի գինիներով: Այնպես որ, ռուս-վրացական վերջին զարգացումները, խորքային առումով, ԵՄ գինի արտադրողների սրտով է: Բայց մյուս կողմից, քանի որ ԵՄ պարտավորություններ ունի ստանձնած Վրաստանի առաջ, կփորձի ոսկե միջինը գտնել, վրացիներին «հրելով» առավելապես չինական, հնդկական շուկաներ: Պատմությունը կրկնվում է, բայց ավելի բարձր նշաձողով:

– Բայց չմոռանանք, որ ՌԴ-ն հիմա Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է և սրա առաջ ստանձնած պարտավորություններ ունի:

– Դա կա: Եթե 2006-2007 թվականներին ՌԴ-ն ազատ էր և ԱՀԿ-ի հետ պայմանավորվածություններ չուներ և կարողացավ իր շուկայից վրացական գինիների դուրս մղելը մարսել, հիմա ինքը բարդ կացության մեջ է և չի ցանկանում հերթական անգամ խնդիրներ ունենալ աշխարհի հետ: Բացի դրանից՝ վրացական կողմը 10-12 տարի առաջ դասեր քաղեց գինու որակի առումով, որովհետև այն ժամանակ ինչ-որ ասվում էր վրացական գինիների անորակության առումով, ճշմարտություն էր: Այն օրերին ռուսական շուկայում եղած վրացական գինիների 20 մլն շիշը իրոք որակյալ էր, 40 միլիոնը՝ կեղծ: Հիմա այդ շուկայում եղած գինիների առնվազն 40 մլն շիշը որակյալ է, 5-10 միլիոնը՝ կեղծ:

Չնայած, որ թղթերով ամեն ինչ նորմալ է, պարզապես եղած անօրինականությունը, աննորմալությունը բարոյական դաշտում է: Բայց այստեղ անհասկանալի է մնում այն հարցը, թե ռուսների մոնիթորինգը վրացական գինիների ո՞ր մասին է վերաբերում, մի քանի հազար շշի՞, թե՞ միլիոնավոր: Դա ոչ ոք չի կարող ասել: Ռուսները, վրացական գինու անորակության մասին հայտարարելով հանդերձ, գիտեն՝ վրացի գինեգործները սկսելու են վիճարկել ամենատարբեր միջազգային հարթակներում: Բայց կասկած չկա, որ ռուսները դրա պատասխանն ունեն: Միանշանակ է, որ տեղի ունեցողը 100%-անոց քաղաքական գործընթաց է: Պարզապես անհայտ է, թե անորակության մասին արված հայտարարության տակ քանի տոկոսի փաստ կա: Այն, ինչ երևում է ջրի վերևում, 100%-անոց ճշմարտություն է: Կան նմուշները, անալիզները, որոնք հաստատում են պահանջվելիք ստանդարտներին անհամապատասխանությունը: Ուղղակի պարզ չի, թե ռուսները որքանով սա կտարածեն ամբողջ խմբաքանակի վրա:

– Բայց նույն ԵՄ-ն, Միացյալ Նահանգները, քաղաքակիրթ աշխարհը թեկուզև Վրաստանի առաջ իրենց ստանձնած պարտավորություններ թեկուզ ձևականորեն կատարելու առումով չեն փորձի ազդել ՌԴ-ի վրա:

– Ինչքանով միջազգային հանրություն կընդդիմանա ռուսներին, դժվար է ասել, հատկապես, որ պոտենցիալ ընդդիմացողների մեծ մասն ուրախ են տեղի ունեցածի համար: Վստահորեն կասեմ, որ քչերն են, որ ուրախ չեն դրանում, և հայերը այդ քչերի մեջ են: Մենք ուրախ չենք, որովհետև վրացիները մեր եղբայր, բարեկամ ժողովուրդն են և բոլորիս էլ հասկանալի է, որ մի օր էլ նույնը կարող է մեր հետ տեղի ունենալ:

Եթե ընդունենք, որ վրացական գինիները արգելվեցին, ապա դուրս եկող 37 մլն շշից մենք առավելագույնին, որ կարող են հավակնել, մեկ-երկու մլն շիշ է, որովհետև մենք արտահանման կարմիր գինու խնդիր չունենք: Այդ դեպքում իմաստ ունի՞ դրա համար աղմուկ բարձրացնել, ոգևորվել: Մենք ունենք մրգային գինիների դինամիկ զարգացող շուկա, որտեղ վրացիները գրեթե չկան: Ունենք կոնյակի շուկա, որ «բաց ենք թողել», ու հիմա նույնիսկ վրացական կոնյակն է իմիջի առումով մեզանից առաջ անցել: Իհարկե, նրանց ունեցածը լուրջ քանակ չէ: Հավելեմ նաև, որ հայաստանցի երեք հայտնի հայ գինեգործներ Վրաստանում ունեն գինու բիզնես և վրացական գինին արտահանում են Չինաստան:

– Բայց ընդամենը մի քանի տարի առաջ վրացիները քանակություն չունեին: Շուկայում եղած վրացական գինիների 70%-ը կեղծ էր: Նրանց ո՞նց հաջողվեց ընդամենը մի քանի տարվա մեջ իրավիճակ փոխել:

– Վրացիների գինեգործությունը 2006-2014 թվականները խոր ճգնաժամի մեջ էր: Սկսեցին մեծ տարածքներով նոր այգիներ հիմնել: 2014-ին արդեն ունեին խաղողի այգիների այնպիսի բազա, որ թույլ էր տալիս առանց որևէ կեղծիքի հաջորդ հինգ տարիներին տարեկան 50 մլն շիշ գինի արտադրել: 2014-2018թթ. միջակայքում, ծավալները մեծացնելով, հասան նրան, որ 2018-ին արտադրել են մոտ 35 մլն շիշ, այս տարվա համար նախատեսվում էր 40-45 մլն: Բայց կապված վրաց-ռուսական դեպքերի հետ հիմա դադար է, սպասողական վիճակ:

– Հայաստանում էլ, կարծես, գինեգործությունը վերելք է ապրում, մեր վերջին մի քանի վարչապետները խոսել և խոսում են գինեգործության զարգացման մասին, մեծ քանակներով գինու արտահանման մասին պայմանագրեր են կնքում, բայց այս ընթացքում այգետարածքները չեն մեծացել, ընդհակառակը՝ որոշակիորեն քչացել են, ֆիլոքսերան էլ իր հերթին է ավիրում դրանք, կոնյակի արտադրության ծավալներն էլ չեն պակասել: Այդ դեպքում ինչի՞ հաշվին է զարգանում մեր գինեգործությունը:

– Հայաստանում տարեկան արտադրվում է 10 մլն լիտր գինի, որից 7 մլն լիտրը տեղում խմվում է: Ունենք 3 մլն լիտր կարմիր գինու արտահանման պոտենցիալ և 5 մլն շատ բարձրորակ սպիտակ գինու արտահանման պոտենցիալ: Մոտ 3-4 տարի հետո մենք արտահանումը կհասցնենք 8 միլիոնի, իսկ գինու արտադրության ընդհանուր քանակությունը կհասնի 15 մլն լիտրի: Բայց հիմա շատ ավելի մեծ ծավալներով զարգանում է մրգային գինու արտադրությունը: Մեզանում արտադրված մրգային գինին ռուսական մշակույթի տիրույթում է, և այնտեղ իրացնելու խնդիր չենք ունենա: Հայաստանը խնդիր ունի այն առումով, որ կառավարությունը չթողնի, որ գործարարները գայթակղվեն դրսի գինիներով: Հիմա դրսից գինի է գալիս Հայաստան, որպեսզի Հայաստանից նորից տարվի դուրս: Չինական շուկան էլ, որ դինամիկ զարգանում է, ավելի գինու պահանջարկ կներկայացնի, և մերոնք կարող են գայթակղվել և անել այն, ինչ նախկինում արվում էր կոնյակի պարագայում:

Այստեղ կառավարությունն անելիք ունի: Մեր կառավարությունը հիմա մեծ ուշադրություն է դարձնում 3%-անոց վարկերին մթերումների համար, բայց դա այն լուծումը չէ: Վրաստանում մթերումների համար կառավարությունը զրո տոկոսով վարկեր է տրամադրում: Հավելած, որ ազգային արտադրողների ֆոնդը ևս զրո տոկոսանոց վարկերով օգնում է մթերողներին ու բերքի գնման 30%-ի չափով սուբսիդավորում են արտադրող գյուղացուն: Այս երևույթները, կապված վերջին զարգացումների հետ, հավանաբար, որոշակիորեն կդանդաղեն, բայց դա ցույց է տալիս, թե այդ երկրի կառավարությունը ինչպիսի աջակցողական քաղաքականություն է դրսևորում իր արտադրողների նկատմամբ: Ոչինչ չէր խանգարում, որ մեզանում ևս ի սկզբանե այդպես վարվեին: Դա 100 հազար տոննա խաղողի արտադրության դեպքում, ինչքան որ մեզանում արտադրվում է իրականում, պետության վրա կարող էր նստել մոտավորապես 10 մլն դոլար: Նույն կերպ, եթե ակցիզային հարկը հանվեր գինեգործության վրայից, ոլորտը թռիչքային զարգացում կունենար: 5-10 տարի առաջ դա չարեցին, որովհետև կեղծիք էր, վարչարարություն, բայց հիմա տոտալ վերահսկողության հնարավորություն կա: Օրենքի դաշտից դուրս տարեկան 3 մլն լիտր գյուղացիների կողմից գինի է վաճառվում: Ներքին իրացման գրեթե կեսը: Շատ լուրջ քանակներով տնական արտադրության օղի է վաճառվում: Ես գյուղացի գիտեմ, որ տարեկան 35-40 տոննա գինի է վաճառում հարկային դաշտից դուրս: 2 հազար լիտր օղի: Այս բոլոր հարցերը պետք է ի վերջո կարգավորվեն կառավարության կողմից: Նախկինում չէր արվում՝ հասկանալի պատճառներով: Բայց երկրում իրավիճակ է փոխվել, հետևաբար, տնտեսությունում էլ պետք է այն արտացոլվի: Այդ ամենը պետք է արվի, թեկուզև աչքի առաջ ունենալով Վրաստանի օրինակը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում