Այսօր «Ժամանակ» օրաթերթը հրապարակել էր «Մրցակցությանը չեն դիմանում. «Յուքոմն» ու «Բիլայնը» կմիաձուլվեն «Վիվա Սելլի՞ն»» վերտառությամբ լուր, որի հետ կապված ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդես է եկել հերքմամբ, որը երկայացնում ենք ստորև․
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար արդեն սովորական է դարձել, երբ հերթական նորարարության մասին հայտարարելուց հետո, շատ «տրամաբանական» կերպով, լրատվական դաշտում հայտնվում են կազմակերպությանը վերագրվող՝ կեղծ ու մտացածին տեղեկություններ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը կտրականապես հերքում է որևիցե այլ օպերատորի հետ միաձուլման տեղեկությունները: Միաժամանակ, ընկերությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ երբևիցե, իր հիմնադրման օրվանից առ այսօր, չի օգտվել որևիցե արտոնությունից»: