«Լոռի» ՖԱ-ն երկարաձգել է պայմանագիրը թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Արտյոմ Խաչատուրովի հետ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Խաչատուրովը «Լոռի» էր տեղափոխվել 2018 թվականի փետրվարին: Վանաձորյան ակումբի մարզաշապիկով դարձել է Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն: Բարձրագույն խմբի առաջնությունում մասնակցել է 26 հանդիպման, դարձել 1 գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում պաշտոնական խաղում նորամուտը նշել է 2018 թվականի հոկտեմբերի 16-ին՝ մասնակցելով Մակեդոնիայի դեմ տարած ջախջախիչ հաղթանակին (4:0): Մեր ընտրանու կազմում մասնակցել է նաեւ Լիխտենշտեյնի հետ խաղին:
«Լոռիի» ավագի հետ կնքած նոր պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2020 թվականի ամառը: