Նյու Յորք-Լոնդոն չվերթ իրականացնող ինքնաթիռը հինգշաբթի արտակարգ վայրէջք է կատարել Բոստոնի օդանավակայանում՝ սրահում բռնկված հրդեհի պատճառով, տեղեկացնում է CBS հեռուստաալիքը, հղում անելով ոստիկանությանը և ավիաընկերության հայտարարությանը:
Ինչպես նշվել է փոխադրողի հայտարարության մեջ, ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Բոստոնում: Հեռուստաալիքի տվյալներով, ինքնաթիռի սրահում բռնկվել է բջջային հեռախոսի համար նախատեսված մարտկոցը: Անձնակազմը շուտով մարել է հրդեհը: Նշվում է, որ ինքնաթիռում ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել, ուղևորները կմեկնեն այլ չվերթներով: