Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Ստեփանակերտը՝ ստվերից դուրս. վանդակի «էֆեկտը»

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, մեկնելով Արցախ և հանդիպելով Արցախի նախագահի ու արտգործնախարարի հետ, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ իր կարևոր նպատակն է Արցախի իշխանության մոտ առաջացնել բանակցային գործընթացի նկատմամբ սեփականության զգացում: Նախարար Մնացականյանը շոշափում է կարևոր հանգամանք, երբ խոսվում է բանակցային գործընթացում Ստեփանակերտի ներգրավվածության աներկբայության և անառարկելի անհրաժեշտության մասին:

Խնդիրն այն է, որ տարիներ շարունակ բանակցային գործընթացից դուրսմղվածությունը իր ոչ միայն դիվանագիտական-քաղաքական, այլ նաև հոգեբանական հետքն է թողել Արցախի իշխանության վրա: Սա մոտավորապես կարող ենք դիտարկել վանդակում փակված կենդանու օրինակով, երբ ազատության, բնության մեջ հայտնվելու դեպքում նա այդուհանդերձ չի կարողանում օգտվել այդ ազատությունից, քանի որ պարփակվել է վանդակի սահմանների մեջ և դրա շրջանակում է կարծրացել նրա թե՛ ֆիզիկական կարողությունների շրջանակը, թե՛ նաև պատկերացումներն ու բնազդը: Համեմատությունն անշուշտ խիստ պայմանական է, քանի որ մենք գործ ունենք բացարձակապես այլ հարթության և սուբյեկտների հետ:

Բայց, այդուհանդերձ, ավելի քան երկու տասնամյակ հեռու լինելով անմիջական բանակցային գործընթացից, դրա ընթացիկ տրամաբանությունից և, այսպես ասած, ժամանակ առ ժամանակ առնչվելով համանախագահների և Հայաստանի իշխանության հետ՝ Արցախի իշխանությունը գործնականում օբյեկտիվորեն կտրվել է քաղաքական գործընթացից և հայտնվել որոշակի «վանդակային» իրողության մեջ: Իսկ քաղաքական, դիվանագիտական զարգացումներում դա բավականին կարևոր հանգամանք է:

Խնդիրն այն է, որ գործընթացին Ստեփանակերտի ներգրավվածություն ասվածը ամենևին չպետք է պատկերացնել կամ չափել նրանով, թե արդյո՞ք Արցախի իշխանությունը նստում է սեղանի շուրջ, և դա ընդունում են Բաքուն ու համանախագահները: Ի վերջո, խնդիրը նաև այն է, թե արդյո՞ք Արցախի իշխանությունը սկսում է ինքն էլ մասնակցել օրակարգի, իրողությունների ձևավորմանը, այսպես ասած, արտաբանակցային միջավայրում, այդ սեղանից կամ սենյակից դուրս: Վերջին հաշվով բոլորի համար է պարզ, որ սենյակում չէ, որ որոշվում է ինչ-որ բան, այլ դրանից դուրս ձևավորվող իրողություններում: Ըստ այդմ՝ Արցախի ներգրավում ասվածը, բացի սենյակում, սեղանին նոմինալ ներկայությունից, ենթադրում է նաև գործընթացում բովանդակային, գաղափարական, օրակարգային, այսպես ասած՝ «ռեալ պոլիտիկ» ներկայության խնդիր, կամ ինչպես ձևակերպում է Երևանը արտգործնախարարի շուրթերով՝ «սեփականության զգացում»: Այն, ինչ Արցախը գործնականում ունեցել է մինչև 1990-ականների կես, երբ աստիճանաբար սկսեց հայտնվել Երևանի ստվերում:

Այժմ պետք է դուրս բերել ստվերից՝ բանակցային սեղանին մոտ բերելու գործում հաջողություն ակնկալելու համար: Միաժամանակ, ստվերից դուրս բերել ամենևին չպետք է նշանակի դուրս գալ Երևանի դեմ: Դա պետք է նշանակի սուբյեկտային պատասխանատվություն միջազգային հանրության հետ հարաբերության իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում