Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանում Ազգային մարզադաշտը մղձավանջ կստեղծի, եթե…

Օրեր առաջ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային նոր՝ Ազգային մարզադաշտը կկառուցի Երևանից դուրս: «Ազգային մարզադաշտը Երևանից դուրս կառուցելու հիմնական պատճառն այն է, որ Երևանը շատ խիտ է կառուցապատված, և եթե մեզ հաջողվի մարզում կառուցել մարզադաշտը, ապա դաշտի կողքին կկառուցվեն այլ ենթակառուցվածքներ՝ այդ կերպ նպաստելով մարզերի զարգացմանը»,- նշել էր ՀՖՖ նախագահը:

Այն, որ Երևանը խիստ կառուցապատված է, և մի քանի տասնյակ հազար մարդու համար նախատեսված ստադիոնը ուղղակի խնդրահարույց է՝ պարզ է: ՀՖՖ-ն մարզադաշտը Երևանից դուրս կառուցելն ուղղակի համարում է այլընտրանք: Ժամանակակից ստադիոնի կառուցմանը սպասել ենք երկար տարիներ, և այն կառուցվելու հեռանկարն արդեն իսկ ոգևորիչ է: Կարծում ենք, սակայն, որ Ազգային մարզադաշտ Երևանից դուրս կառուցելու հայտարարությունը լսելուն պես առաջին մտահոգությունը, որ առաջացավ, կապված է ստադիոն գնալու և վերադառնալու հետ:

Ենթադրենք, մարզադաշտը կառուցվի Արտաշատում: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կկատարվի, երբ երեկոյան միանգամից տասնյակ հազարավոր մարդկանց հոսք սկսվի դեպի այդ քաղաք: Եթե Երևանում երկրպագուների հիմնական մասը ստադիոն է հաճախում քաղաքային տրանսպորտով, ապա մարզադաշտի այլ քաղաքում գտնվելու պարագայում երկրպագուները ստիպված են լինելու ֆուտբոլ գնալ կա՛մ սեփական ավտոմեքենաներով, կամ էլ տաքսիներով: Միջքաղաքային տրանսպորտով մարզադաշտ գնալը, կարծում ենք, լավագույն տարբերակը չէ, քանզի հատկապես երեկոյան ժամերին ավտոբուսներն ու «Գազելները» ծանրաբեռնված են լինում: Հաշվի առնենք նաև, որ Երևանում մարդիկ «Հանրապետական» մարզադաշտին մոտենում են տարբեր փողոցներով և երթուղիներով: Մարզադաշտը նույն Արտաշատում կառուցվելու դեպքում հոսքի ողջ ծանրաբեռնվածությունն ընկնելու է Երևան-Արտաշատ մայրուղու վրա, ինչը ըստ էության կառաջացնի մղձավանջ:

Տարիներ առաջ Բելառուսի մայրաքաղաք Մինսկից 60 կմ հեռավորության վրա գտնվող Բորիսով քաղաքի մերձակայքում կառուցվեց «Բորիսով-Արենա» մարզադաշտը, որը տեղավորում է 13 հազար հանդիսականի: Եվ ահա, երբ Բելառուսի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն Բորիսովի ԲԱՏԷ-ն Չեմպիոնների լիգայի խաղարկությունում մրցում է որևէ գրանդ ակումբի հետ, Մինսկ-Բորիսով մայրուղիում անտանելի խցանումներ են առաջանում:

Հարկ է նշել, որ ԲԱՏԷ-ի հանդիպումը դիտելու համար սովորաբար Մինսկից Բորիսով են գնում 5-6 հազար երկրպագուներ: «Բորիսով-Արենայի» հիմնական հատվածը զբաղեցնում են Բորիսովի բնակիչները: Նշենք նաև, որ ի տարբերություն Հայաստանի մայրուղիների՝ Բելառուսի միջքաղաքային և միջպետական մայրուղիները երկու անգամ ավելի լայն են և որակյալ:

Ի տարբերություն «Բորիսով-Արենայի»՝ մեր ազգային մարզադաշտը նախատեսված է լինելու 30-35 հազար հանդիսականների համար: Ու եթե Մինսկից Բորիսով ֆուտբոլ դիտելու է գնում 5-6 հազար մարդ, Երևանից Արտաշատ երկու անգամ ավելի նեղ մայրուղիով գնալու է 6 անգամ ավելի շատ մարդ: Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են: Իսկ թե ինչպես են մարզադաշտը կառուցողները պատրաստվում լուծել այս հարցը՝ դժվար է ասել: Այս պահին մենք չունենք ենթակառուցվածքներ մարզադաշտ հաճախելու բնականոն ընթացքն ապահովելու համար:

Անդրադառնալով «Հրազդան» մարզադաշտի վերակառուցմանը՝ Արթուր Վանեցյանը ասել էր. ««Հրազդան» մարզադաշտն իր մեջ մեծ պատմություն է պարունակում: Այս ստադիոնն ունի սեփականատեր: Նրա հետ երկու-երեք անգամ հանդիպել ենք, բանակցել ենք: Վերակառուցումը մեծ գումարների հետ է կապված: Այդ գումարները որևէ կերպ ֆուտբոլի ֆեդերացիան չի կարող ներդնել մեկ պարզ պատճառով՝ ՀՖՖ-ն չունի այդքան գումար: Դա պետք է լինի մասնավոր միջոցներով: Ներդրող, որը կներդնի այդքան գումար և կկառուցի մարզադաշտը: Այս ուղղությամբ նույնպես տարվում են աշխատանքներ: ՀՖՖ-ն նույնպես փնտրում է ներդրողներ, որոնք կցանկանան վերակառուցել «Հրազդանը»: Մենք պատրաստ ենք աջակցել: Սակայն պետք է նշեմ, որ մասնագետների գնահատականով՝ «Հրազդանը» իր տեխնիկական բնութագրով, որքան էլ վերակառուցենք, չի կարող համապատասխանել այն միջազգային ցուցանիշներին, որն անհրաժեշտ է նոր ստադիոնի համար: Այսինքն՝ այդ մարզադաշտում կկարողանանք անցկացնել միայն ներքին առաջնության հանդիպումներ: Նույնիսկ եթե վերակառուցենք «Հրազդանը», ապա չենք կարող Երևանում ընդունել միջազգային հանդիպումներ: Ամբողջ խնդիրը դա է»:

Որպեսզի «Հրազդան» մարզադաշտի հետ կապված քննարկումները և հարցադրումները վերջնական սպառիչ պատասխան ստանան, ՀՖՖ-ին խնդրում ենք տալ հետևյալ հարցի պատասխանը. ինչպե՞ս է ստացվում, որ նախկին ԽՍՀՄ երկրների մայրաքաղաքների գլխավոր մարզադաշտերը հնարավոր եղավ համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին, իսկ «Հրազդանը» հնարավոր չէ: Բաքվի, Թբիլիսիի, Մոսկվայի, Կիևի, Մինսկի գլխավոր մարզադաշտերը վերակառուցվելուց հետո այսօր ընդունում են աշխարհի և Եվրոպայի առաջնության եզրափակչի, Եվրոպա լիգայի եզրափակչի, Եվրոպայի սուպերգավաթի հանդիպումներ: Մի՞թե «Հրազդան» մարզադաշտը իր ենթակառուցվածքով այդ աստիճան զիջում է Բաքվի «Օլիմպիական» կամ Թբիլիսիի Բորիս Փայչաձեի անվան «Թբիլիսի-Արենա» ստադիոններին: Որո՞նք են այդ չափանիշները, որոնք չեն բավարարում «Հրազդանին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում