Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարճատև աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։
Լավրովն Ադրբեջան է ժամանել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրահանգով և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է հանձնելու Ռուսաստանի նախագահի ղարաբաղյան ուղերձը։
Ակնկալվում է, որ նրանց հանդիպմանը ներկա է գտնվելու նաև արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
Հիշեցնենք, որ այսօր Լավրովն այդպիսի ուղերձ է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։