Saturday, 20 04 2024
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ

Փաշինյանը պետք է անի կարևոր քայլը

Դե յուրե Երրորդ հանրապետությունը դադարել է գոյություն ունենալ 2015թ.-ի դեկտեմբերի 6-ին, երբ ընդունվեց նոր Սահմանադրություն՝ արմատապես փոխելով երկրի կառավարման համակարգն ու քաղաքական համակարգը: Այս ֆոնին առնվազն տարակուսելի է, որ Հայաստանում շարունակում է տոնվել մի Սահմանադրության օր, որն այլևս գոյություն չունի նույնիսկ փաստացի:

Հուլիսի 5-ը Հայաստանում տոնական չի եղել երբեք՝ նույնիսկ 1995թ.-ին, երբ համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց Սահմանադրությունը: Եթե կուզեք, մեր քաղաքական ողբերգությունների հիմքը դրվեց հենց 22 տարի առաջ այս օրը, երբ սկսվեց քաղաքական համակարգի ձևախեղման գործընթացը, ինչը հետո կատարելագործվեց՝ վերածվելով այն այլանդակությանը, ինչն ունեինք մինչև թավշյա հեղափոխությունը:

Սահմանադրության ընդունման նպատակով 1994-95թթ. Լևոն Տեր-Պետրոսյանը լայն դաշինքի գնաց բյուրոկրատիայի և նոմենկլատուրայի հետ՝ դնելով իշխանության ապաքաղաքականացման և, ըստ էության, քրեականացման հիմքերը: Պատահական չէ, որ նրա նախաձեռնությամբ ստեղծված «Հանրապետություն» միավորման համամասնական ցուցակն ըստ էության քաղաքական չէր և տարիներ հետո դարձավ «առնետավազքի» օջախ և այն ականը, որը պայթեցրեց առաջին նախագահի իշխանությունը: Տեր-Պետրոսյանի մյուս սկզբունքային սխալն այն էր, որ նա սահմանադրական հանրաքվեն մեկտեղեց խորհրդարանական վիճահարույց ընտրությունների հետ՝ կասկածի տակ դնելով ոչ միայն Մայր օրենքի լեգիտիմությունը, այլ նաև նպաստելով, որ Մայր օրենքը դառնա ոչ թե հասարակական կոնսենսուսի, այլ քաղաքական անտագոնիզմի դրսևորում:

Պատահական չէ, որ Սահմանադրության ընդունումից հետո երկրում ձևախեղվեցին քաղաքական և ընտրական ինստիտուտները:

1995-ին 88-ի արժեքների ուրացումը հանգեցրեց իշխանության ներսում բարեփոխականների պարտությանը, ուժային բլոկի անվերահսկելի իշխանությանը: Քաղաքական ճգնաժամին գումարվեց իրավական նիհիլիզմը, ինչը 1998-ի փետրվարին հանգեցրեց պետական հեղաշրջման: 88-ի հեղափոխությունն ավարտվեց՝ չհասցնելով ինստիտուցիոնալացվել:

Ռոբերտ Քոչարյանի ամբողջ պաշտոնավարումն ուղղված էր սահմանադրականության և Երրորդ հանրապետության դեմ՝ սկսած նախագահի պաշտոնում նրա առաջադրումից, վերջացրած 1999թ.-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ, երբ Երրորդ հանրապետության փլատակների վրա Քոչարյանը դուրս էր գալիս «անգլիական թագուհու» կարգավիճակից՝ դառնալով անձնակենտրոն իշխանության անվերահսկելի ղեկավար:

Սերժ Սարգսյանը ոչ միայն չվերացրեց հակասահմանադրական ռեժիմը, այլև չորս տարի առաջ իրավաբանորեն ձևակերպեց Երրորդ հանրապետության վախճանը՝ ըստ էության չդնելով Չորրորդի հիմքերը:

2015-ի սահմանադրական փոփոխություններից հետո Հուլիսի 5-ը պետական տոնացույցում թողնելը քաղաքական ցինիզմի դրսևորում էր: Ցինիզմ, որը փոխարինել էր պետական քաղաքականությանը՝ ներքին հարաբերություններում դառնալով զոռբայության, արտաքին հարաբերություններում՝ անդեմության և անատամության դրսևորում:

Թավշյա հեղափոխությունը երկրում արմատապես իրավիճակ փոխեց։ Դե յուրե Հայաստանում վերականգնվեցին սահմանադրական կարգը, ընտրական ինստիտուտները։ Մյուս կողմից՝ տակավին դժվար է խոսել այն մասին, որ երկրում վերականգնվել է սահմանադրական մշակույթը։ Մի կողմից՝ հեղափոխական օրակարգը որոշ դեպքերում գերակա է իրավունքի հանդեպ, մյուս կողմից՝ նախկին համակարգը թողել է ականներ, որոնց վնասազերծումը ստանդարտ միջոցներով կարող է հանգեցնել սահմանադրական, իրավական ճգնաժամի։ Նիկոլ Փաշինյանը թերևս պետք է անի ամենակարևոր քայլը՝ նախաձեռնի սահմանադրական փոփոխություններ, որոնք Հայաստանի պետական, քաղաքական համակարգերը կադապտացնեն նոր իրողություններին՝ փակելով հնարավոր ճգնաժամերի բոլոր սողանցքերը։

Իհարկե, նոր Սահմանադրության ընդունումը բավարար պայման չէ, որպեսզի Հիմնական օրենքի նկատմամբ ձևավորվի հանրային ակնածանք. սահմանադրական ռեֆորմը պետք է դառնա ոչ թե բարիկադների, այլ քաղաքական ու հանրային կոնսոլիդացիայի դրսևորում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում