Ռուսները պատրաստվում են 2014 թ. Սոչիում կայանալիք օլիմպիադայի կրակն ուղարկել տիեզերք: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտնել է ՌՖՄ օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը:
«50 տարի առաջ Խորհրդային միությունն առաջինն էր, որ մարդ ուղարկեց տիեզերք, այժմ էլ Ռուսաստանն առաջինը օլիմպիական կրակը կուղարկի տիեզերք, և մենք հպարտ ենք դրա համար»,- հայտարարել է Ժուկովը:
AFP-ի հաղորդմամբ` 120 օրվա ընթացքում կրակը կանցնի 27,300 կիլոմետր ճանապարհ (ինչը բացարձակ ռեկորդ է): Օլիմպիական կրակը կհայտնվի Էլբրուսի գագաթից (5642 մ) մինչև Բայկալ լճի ստորոտը (խորությունը 1600 մ):