Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Վատիկանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, Ռուսաստանի նախագահին խնդրել է աղոթել իր համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Շատ շնորհակալ եմ, աղոթեք ինձ համար»,- ասել է Հռոմի պապը:
Նախագահը և քահանայապետը ամուր միմյանց ձեռք են սեղմել:
Նշվում է, որ Ֆրանցիսկոսի խնդրանքը չի թարգմանվել Պուտինի համար:
«Շնորհակալություն բովանդակալից և հետաքրքիր զրույցի համար»,- ասել է Պուտինը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայում, Սիրիայում և Վենեսուելայում տիրող իրավիճակը: