Գյումրիի «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը պաշտոնանկ է արվել:
««Շիրակ» ակումբը շնորհակալություն է հայտնում փորձառու մասնագետին վերջին ամիսներին կատարած աշխատանքի համար: Հիշեցնենք, որ նրա գլխավորությամբ «Շիրակ»-ը երկարատև ընդմիջումից հետո դուրս եկաց Հայաստանի գավաթի եզրափակիչ»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքում:
Նշվում է, որ նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա առաջիկա օրերին: