Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ բարեկամությունը հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
Այդ մասին նա ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական ուղերձում՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ:
«Միացյալ Նահանգների հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերություններ պահպանելը Բելառուսի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Նա նաև հաջողություն և բարեկեցություն է մաղթել Դոնալդ Թրամփին, նրա ընտանիքին և ամերիկացի ժողովրդին:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ և խոսել երկու ժողովուրդների եղբայրական կապերի մասին: