ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին մեղադրել է Եվրոպային և Չինաստանին փոխարժեքի շահարկումների համար և ասել է, որ Ամերիկան պետք է պատշաճ պատասխան տա: Նա այդ մասին գրել է Twitter-ում:
Նրա կարծիքով՝ Չինաստանը և Եվրոպան փոխարժեքների «կեղծելու գծով մեծ խաղ» են խաղում և գումար են լցնում իրենց համակարգերը `մրցելու համար Միացյալ Նահանգների հետ: «Մենք պետք է համապատասխանենք նրանց, հակառակ դեպքում մենք կվերածվենք դատարկախոսների, ովքեր պարզապես նստում են և բարյացակամորեն հետևում, թե ինչպես են մյուս երկրները շարունակում խաղալ իրենց խաղերը», – ասել է նա: