Սաուդյան Արաբիայի արքայադուստր Ռիմա բին Աբդել Ազիզ ալ Սաուդը դարձել է Միացյալ Նահանգներում Սաուդյան Արաբիայի դեսպան:
Նրա նշանակման մասին հրամանագիրն ապրիլի կեսերին թողարկվել է արքայազն Սալման Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի կողմից՝ հաղորդում է Anadolu գործակալությունը:
Ռիման երկրի պատմության մեջ առաջին կին դեսպանն է:
Արքայադուստրը Twitter-ի միկրոբլոգում գրել է, որ ուրախ է սկսելու համար իր աշխատանքը Վաշինգտոնում:
Իսկ նրա եղբայրը `արքայազն Խալիդ իբն Սուլթան Ալ Սաուդը, դարձել է Մեծ Բրիտանիայում Սաուդյան Արաբիայի դեսպան: