Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքերը Ջիբրալթարի նեղուցում իրանական նավթային տանկերի կալանավորման համար կանչվել է Իրանի ԱԳՆ՝ հաղորդում է gazeta.ru-ն:
Իրանի իշխանությունները համարում են, որ նավը անօրինականորեն է կալանավորվել: Նշվում է, որ նավը կալանավորվել է ԱՄՆ-ի հրահանգով։
Հիշեցնենք, որ Ջիբրալթարի կառավարությունը կալանավորել է Սիրիա հում նավթ տեղափոխող լցանավ՝ որպես հիմք մեջբերելով Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցների խախտումը: