Արդեն մեկ ամիս է, ինչ իրավապահ մարմինները չեն կարողանում գտնել Մերձմոսկվայում հատուկջոկատայինի մահվան ելքով մասսայական ծեծկռտուքի մասնակիցներ երեք հայ եղբայրներից մեկին՝ Հովհաննես Հայրապետյանին։
Հայտնի է, որ հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը մահացել է դանակահարության հետևանքով։
Հովհաննես Հայրապետյանը խոստովանել է, որ դանակը իր ձեռքում է եղել․ հուլիսի 4-ից նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված։
Հովհաննեսի հայրը դիմել է որդուն՝ ինքնակամ հանձնվելու խնդրանքով։ Նրա մյուս երկու եղբայրները, ինչպես նաև ծեծկռտուքին մասնակցած այլ յոթ անձինք կալանավորված են։