Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

«Սանիտեք»-քաղաքապետարան դիմակայությունը սրվում է և տեղափոխվում իրավական հարթություն

«Սանիտեք ինթերնեյշնլ» կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի: Այս գործով երրորդ անձ է ճանաչվել «Սանիտեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղ ԱՍ-ն՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։ Հայցվորը Երևանի քաղաքապետարանից գումար բռնագանձելու պահանջ է ներկայացրել:

Հայցադիմումն արդեն վարույթ է ընդունվել և մակագրվել դատավոր Ռուբեն Ներսիսյանին:

Նշենք, որ տևական ժամանակ է արդեն, ինչ «Սանիտեք» ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև լուրջ դիմակայություն կա։ Ընկերությունը, որը պայմանագրային պարտավորություններ ունի ապահովելու քաղաքի աղբահանությունն ու մաքրությունը, պատշաճ չի կատարում այդ պարտավորությունները տարբեր պատճառաբանություններով՝ մեկ մեքենաներն են անսարք, մեկ դրանք չեն հերիքում, որի համար Երևանի քաղաքապետարանը մի քանի անգամ տուգանել է «Սանիտեք» ընկերությանը։ Երևանի քաղաքապետարանն էլ մտադիր է խնդիրը լուծելու համար Երևան քաղաքը դարձնել երկրորդ օպերատոր և անձամբ զբաղվել քաղաքի աղբահանության ու մաքրության հարցերով, ինչի նպատակով արդեն իսկ հրատապ կարգով, մեկ անձից գնման ընթացակարգով համապատասխան «ԿամԱԶ» մակնիշի տեխնիկա է գնվել ու տեղափոխվել քաղաք։ Մեկ այլ խմբաքանակ կգնվի առաջիկայում։

Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հակոբ Կարապետյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ «Սանիտեք»-ի հայցի մասին մամուլից է տեղեկացել և չգիտի՝ խոսքն ինչի մասին է, բայց եթե խոսքը քաղաքապետարանից գումարի բռնագանձման մասին է չվճարված գումարների համար, ապա միանշանակ պնդում է, որ Երևանի քաղաքապետարանը իր պայմանագրային պարտավորությունները կատարել է 100 տոկոսով և որևէ պարտք բացարձակապես չունի ընկերության նկատմամբ:

«Ընթացքում քաղաքապետարանի կողմից կիրառվել են տույժեր, որոնք միանգամայն հիմնավորված են»,- ասաց Կարապետյանը։

Մեզ հասած տեղեկություններով՝ իսկապես խնդիրը վերաբերում է հենց քաղաքապետարանի կողմից «Սանիտեք» ընկերության նկատմամբ կիրառված տուգանքներին։ Ընկերությունը ներկայումս դատարանում վիճարկում է հենց այդ տուգանքները՝ համարելով, որ դրանք ոչ թե տույժեր են, այլ քաղաքապետարանի կողմից թերվճարում։ «Սանիտեք» ընկերությունը փաստացի ասում է, որ քաղաքապետարանն իրեն չի տուգանել, այլ պարզապես իրենց մատուցած ծառայության դիմաց վճարում չի կատարվել։ Դատարանում ըստ էության վեճը հանգելու է նրան, թե արդյոք քաղաքապետարանը ընկերությանը տուգանե՞լ է, թե՞ ոչ, արդյոք այդ տուգանքն իրավաչա՞փ է, թե՞ ոչ։ Եթե պարզվի, որ տուգանքն իրավաչափ է, ապա թերվճարը կհամարվի որպես տուգանք։ Իսկ եթե պարզվի, որ տուգանքը հիմնավոր չէ, ապա դա կնշանակի, որ քաղաքապետարանը թերվճարում է կատարել և պայմանագրային կետ է խախտել ու պետք է վճարի ընկերությանը։

Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ հայցադիմումից, բայց այն, որ «Սանիտեք»-քաղաքապետարան հակասությունը սրվում է, դա ակնհայտ է, ու ըստ էության քաղաքապետարանը չի բանակցում ընկերության հետ և ամեն ինչ անում է օպերատոր դառնալու համար:

«Ստեղծված իրավիճակում, իմ կարծիքով, օպտիմալ լուծումը կլիներ այն, որ «Սանիտեքը» հրաժարվեր պայմանագրերից մեկից, և հայտարարվեր մրցույթ մայրաքաղաքում երկրորդ օպերատոր ներգրավելու համար։ Պարզապես այս բանակցությունների բացակայությունը բերում է նրան, որ վեճը տեղափոխվում է իրավական հարթություն, որը և՛ քաղաքապետարանից, և՛ «Սանիտեքից» ժամանակ է խլելու, ինչի արդյունքում էլ քաղաքը մնալու է աղբի մեջ»,- ասաց Խաժակյանը։

«Լույս» խմբակցության ղեկավարի խոսքով՝ «Սանիտեք»-ը վատ ծառայություն է մատուցում վերջին տարիներին, բայց քաղաքապետարանն էլ իր ուժերով այդ վատից ավելի լավ ցուցանիշ չի կարող գրանցել, քանի որ տեսնում ենք, թե քաղաքում իրական խոչընդոտները ինչ վիճակի են հասցնում մեքենաները։ «Ես տեղեկություն ունեմ, որ բերված 5 «ԿամԱԶ»-ներից առնվազն երկուսը չեն աշխատում։ Սա նշանակում է, որ քաղաքում աղբահանության օպերատոր հանդիսանալը 1+1 չէ՝ հատկապես, որ այդ հիմնարկը, որը ստեղծվեց, մասնագիտացված չէ այս գործում»,- եզրափակեց Դավիթ Խաժակյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում