Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Արցախի ՄԻՊ-ը ծրագրեր է քննարկել Լոս Անջելեսի իշխանությունների և հայկական կազմակերպությունների հետ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և ԱՄՆ Հայ իրավաբանների միության ղեկավար կազմի հետ միասին, հուլիսի 1-3-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների և հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանի ու քաղաքապետի տեղակալ Նինա Հաչիգյանի հետ հանդիպմանը Ա. Բեգլարյանը ներկայացրել է Արցախում տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող մարդու իրավունքների պաշտպանության վիճակն ու հիմնախնդիրները: Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր թեմաների շուրջ՝ պայմանավորվելով շարունակել փոխշփումները:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցած ընդունելության ընթացքում Ա. Բեգլարյանը հանդես է եկել ելույթով՝ շնորհակալություն հայտնելով գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանին և ներկաներին Արցախի հանդեպ ցուցաբերվող շարունակական ուշադրության համար: Նա նշել է, որ անհրաժեշտություն կա Սփյուռքի կողմից ավելի մեծ ուշադրություն ուղղելու Արցախում տարբեր կարողությունների զարգացման վրա՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել Սփյուռքի կազմակերպություններին և սրտացավ անհատներին Արցախի հետ կապերի ամրապնդման գործում:

Ամերիկայի Հայ դատի և Հայ բարեգործական ընդհանուր միության Արևմտյան ափի գրասենյակների ղեկավար կազմերի հետ հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախին առնչվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերի շուրջ՝ պայմանավորվելով առկա համագործակցության հետագա խորացման վերաբերյալ:

Պաշտպանը նաև արդյունավետ աշխատանքային քննարկումներ է ունեցել ԱՄՆ Հայ իրավաբանների միության խորհրդի հետ, ինչպես նաև մասնակցել է համայնքային մի շարք միջոցառումների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում