Ջիբրալթարի կառավարությունը կալանավորել է Սիրիա հում նավթ տեղափոխող լցանավ՝ հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ջիբրալթարի գլխավոր գործադիր տնօրեն Ֆաբիան Պիկարդոյի հայտարարությունը:
Ջիբրալթարի նավահանգստի ներկայացուցիչները ոստիկանության և Բրիտանական ռազմածովային նավատորմի հետ համատեղ հուլիսի 4-ի վաղ առավոտյան կալանավորել են նավը:
Պիկարդոյի խոսքով՝ նրանք կազմակերպել են գործողությունը տեղեկատվության շնորհիվ, որը ողջամտորեն հիմք էր տալիս հավատալու, որ Grace 1 նավը հանդես է եկել Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցների խախտմամբ:
Տեղեկացվում է, որ նավթը պետք է բեռնաթափվեր սիրիական Բանյաս քաղաքում: Տանկերը կրում էր 2 մլն բարել նավթ: