Թենիսի Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը հաղթեց Ուիմբլդոնի երկրորդ շրջանում:
Տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը իսպանացի Ֆելիսիանո Լոպեսն էր: 2 ժամ 43 րոպե ձգված մրցախաղում հայկական արմատներով թենիսիստը հաղթել է 4:6, 6:4, 7:5, 6:4 հաշվով:
Հաջորդ տուրում Խաչանովի մրցակիցը կլինի իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը: