Լուրեր
Ղարաբաղյան հակամարտությունը լրացուցիչ լարվածություն է մտցնում Կովկասում. Սեմերիկով

ՀԱՊԿ անդամ երկրներին մտահոգում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն ու իրենց սահմանների մոտ ՆԱՏՕ–ի զորավարժությունների հաճախականությունը։

Աշխարհում և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրադրությունը զգալի ազդեցություն է ունենում կառույցում ընդունվող որոշումների վրա։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասաց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։

Նրա խոսքով` այսօր ՀԱՊԿ անդամ երկրների ուշադրության կենտրոնում են համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության հարցերը, Աֆղանստանում տիրող իրավիճակն ու դրա ազդեցությունը Կենտրոնական Ասիայի վրա։

«Կովկասյան ուղղությամբ պահպանվում է լարվածությունը` կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու, ինչպես նաև Վրաստանի տարածքում ՆԱՏՕ–ի ռազմական հաստատման գործընթացի պատճառով», – նշեց Սեմերիկովը։

 

  • Դիտումներ՝ *