Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Խառը իրավիճակ՝ «Արսենալում». Էմերիի մտադրությունը Մխիթարյանի վերաբերյալ…

Տրանսֆերային պատուհանի բացվելուն պես Լոնդոնի «Արսենալում» լարված իրավիճակ է ստեղծվել: Այս մասին գրում են բրիտանական լրատվամիջոցները՝ նշելով, որ լոնդոնյան ակումբը կանգնած է հերթական անկման եզրին:

Խոսքը մասնավորապես վերաբերում է «Արսենալի» կազմին, որը, ըստ կանխատեսումների, գալիք մրցաշրջանում կարող է շատ ավելի թույլ լինել: Ավարտված մրցաշրջանում Էմերիի թիմը ակտիվ պայքար էր մղում երկու մրցաշարերում՝ Պրեմիեր լիգայում և Եվրոպա լիգայի խաղարկությունում: Թիմի առաջ խնդիր էր դրված գալիք մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: «Արսենալը» չհասավ նպատակին, ինչը բնականաբար հիասթափություն առաջացրեց թե՛ երկրպագուների և թե՛ ակումբի սեփականատերերի շարքերում:

Ըստ Express պարբերականի՝ «Արսենալի» ղեկավարությունը ընդամենը 45 միլիոն ֆունտ է հատկացրել գլխավոր մարզիչ Ունայ Էմերիին նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար: Բնական է, որ այս գումարով հնարավոր չէ լուրջ քայլեր կատարել և ուժեղացնել կազմը: Նշվում է, որ ակումբի սեփականատերերը վերջին հնարավորությունն են տվել Էմերիին: Թիմի առաջ կրկին խնդիր է դրվել Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր նվաճելու:

Վերջին տարիներին «Արսենալը» չի մասնակցել եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարին, ինչը զայրույթի ալիք է բարձրացրել: Թիմի կազմը ուժեղացնելու նպատակով Էմերին ցանկանում է ձեռք բերել 5-6 ֆուտբոլիստների, բայց բավարար միջոցներ առայժմ չկան: Իսպանացի մասնագետը մտադիր է վաճառել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին և Մեսութ Օզիլին: Նույն աղբյուրի համաձայն՝ այս պահին Օզիլի և Մխիթարյանի նկատմամբ այլ ակումբների կողմից հետաքրքրություն չկա: Էմերին փորձում է ակումբներ գտնել նշված ֆուտբոլիստների համար, բայց…

Մխիթարյանի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021թ. ամառը: 2018/2019 թթ. մրցաշրջանում Մխիթարյանն «Արսենալի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Վերջին շրջանում Մխիթարյանի տրանսֆերային արժեքը զգալի անկում է ապրել և հիմա կազմում է մոտ 25 միլիոն ֆունտ: Ավելի վաղ մամուլում տեղեկություններ կային, որ հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են իտալական ակումբներ, մասնավորապես՝ «Միլանը»: Նախօրեին Հայաստանի ազգային հավաքականի ավագը լուսանկար էր հրապարակել «Արսենալի» նոր մարզաշապիկով, ինչը ստիպում է ենթադրել, որ Մխիթարյանը մտադիր չէ հեռանալ Լոնդոնից:

«Արսենալի» ֆուտբոլիստներից այլ ակումբների ուշադրության կենտրոնում են մասնավորապես հենակետային կիսապաշտպան Լուկաս Տորեյրան և հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը: Վերջինս շահավետ առաջարկ է ստացել Չինաստանից, իսկ Տորեյրայի ծառայություններով հետաքրքրված է նույն «Միլանը»: Բրիտանական լրատվամիջոցները նշում են, սակայն, որ Էմերին չի ցանկանում բաց թողնել այս ֆուտբոլիստներին և ամեն ինչ անում է, որ տեղափոխության շուրջ բանակցություններ չսկսվեն: Տորեյրային և Օբամեյանգին Էմերին համարում է առանցքային ֆիգուրներ և մեծ հույսեր է կապում նրանց հետ գալիք մրցաշրջանում: Տրանսֆերային պատուհանի ընթացքում «Արսենալը» կարող է ծանր հարված ստանալ, եթե թիմից հեռանան պաշտպանական օղակի խաղացողներ Լորան Կոսելնին, Շկոդրան Մուստաֆին, ինչպես նաև Նաչո Մոնրեալը:

Express պարբերականի համաձայն՝ «Արսենալի» ղեկավարությանը չի հաջողվել պայմանագիրը երկարաձգելու շուրջ համաձայնության գալ Կոսելնիի հետ, և նա հեռանալու է: Կոսելնին հնարավոր է պայմանագիր կնքի ֆրանսիական «Ռենի» հետ: «Արսենալը» Կոսելնիի տրանսֆերի համար «Ռենից» պահանջում է 10 միլիոն ֆունտ: Մոնրեալի պայմանագրի ժամկետն «Արսենալի» հետ արդեն իսկ ավարտվել է, և իսպանացի պաշտպանը մտադիր է տեղափոխվել «Բարսելոնա»: Ինչ վերաբերում է Մուստաֆիին, ապա այս ֆուտբոլիստը ևս չի ցանկանում կարիերան շարունակել «Արսենալում», իսկ Էմերին չի ցանկանում կանգնեցնել նրան: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Մուստաֆին առաջարկ է ստացել թուրքական «Ֆեներբախչեից», և հնարավոր է մոտ ժամանակներս գործարքը կայանա: Հիշեցնենք, որ Մուստաֆին «Արսենալ» էր տեղափոխվել 2016 թվականին՝ «Վալենսիայից»: Այս պաշտպանի տրանսֆերի համար լոնդոնյան ակումբը վճարել էր 35 միլիոն ֆունտ:

Պաշտպանական գիծն ամրացնելու համար Էմերին ցանկանում է ձեռք բերել ֆրանսիական «Սենտ Էտյենի» պաշտպան Ուիլիամ Սալիբին և շոտլանդական «Սելթիկի» ներկայացուցիչ Կիրան Տիրնիին: Վերջինիս տրանսֆերի համար «Սելթիկը» պահանջում է 25 միլիոն ֆունտ, մինչդեռ Էմերին պատրաստ է վճարել միայն 15 միլիոն ֆունտ:

Վերջին օրերին մամուլում շարունակվում են պնդումներն այն մասին, որ «Արսենալը» մտադիր է ձեռք բերել «Կրիստալ Փելեսի» 26-ամյա կիսապաշտպան Ուիլֆրիդ Զահային: Կոտդիվուարցի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 մլն ֆունտ, սակայն «Արսենալը» այս պահին այդքան միջոցներ չունի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար: Զահան պահանջում է նաև շաբաթական 130.000 եվրո աշխատավարձ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում